Յուրաքանչյուր ընթերցասեր իր ձեռքի տակ ունենում է այնպիսի մի աշխատություն, որում ներկայացված
փիլիսոփայությունը հարազատ է իրեն ու իր մտածողությանը … Իմ սեղանի գիրքն է Ստեֆան Ցվայգի «Մարդկության աստեղային ժամերը»:
Սա այն եզակի ստեղծագործություններից է, որ դժվարանում եմ դասել գրական որևէ ժանրի շրջանակներում: Այն հաճելի
է և´ պատմական, և´ արկածային գրականության
սիրահարներին, որովհետև ավելին է, քան մարդկության
աստեղային ժամերի ծաղկաքաղ:
Показаны сообщения с ярлыком Իմ սեղանի գիրքը. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Իմ սեղանի գիրքը. Показать все сообщения
02.03.2014
ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Միլենա Սարկիսյան
Բաժիններ:
Էսսե,
էսսեների մրցույթ,
Իմ սեղանի գիրքը
28.02.2014
ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Սիրանուշ Սարգիսջանյան
Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթի մասնակից, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի
Գիրք... մի խորիմաստ բառ, որ իրենից ներկայացնում է գիտելիքի շտեմարան և մտքի զարգացման մի հարատև աղբյուր: Գիրքը այն միակ ու անփոխարինելի գանձն է, որի շնորհիվ կրթվել ու դաստիարակվել են շատ ու շատ սերունդներ, և մինչ այժմ էլ գիրքը իր պատվավոր տեղն ունի բոլորի կյանքում: Գրքի շնորհիվ է, որ այսօր հայ ժողովուրդը ունի հանճարեղ ու իմաստուն գրողներ, պատմիչներ, հեքիաթագիրներ, արվեստագետներ:
Ինչպես ասում է ֆրանսիացի վիպասան Ալֆոնսո Դոդեն՝ <<Գրքերը լավագույն բարեկամներն են: Նրանց կարելի է դիմել կյանքի բոլոր դժվարին պահերին: Նրանք երբեք չեն դավաճանի>>: Իսկապես, կյանքի ամեն դժվարություն հաղթահարվում է գրքի շնորհիվ:
Բաժիններ:
Էսսե,
էսսեների մրցույթ,
Իմ սեղանի գիրքը
27.02.2014
ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Լիլիթ Տատինցյան
Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթի մասնակից, Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի
Գրքե՜ր: Որքա՜ն բան են ինձ տվել գրքերը: Ամեն ինչ, բացի չարությունից ու նախանձությունից: Ամեն տարի իմ սեղանի գրքերը փոխվում են և՛ իմաստով, և՛ ձևով: Փոքր տարիքում իմ սեղանին տեղ էին գտել հեքիաթներ, այնուհետև հանելուկներ, բանաստեղծություններ, իսկ այժմ իմ գրքերը խոր իմաստ են պարունակում: Սիրում եմ գրքեր կարդալ: Այժմ իմ ուշադրությունն է գրավել Դեյլ Քարնեգիի <<Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա>> գիրքը: Ես այն համարում եմ իմ սեղանի գիրքը: Դեռ մի քանի գլուխ եմ կարդացել, բայց շատ բան եմ սովորել: Ճիշտն ասած այն ինձ Ձմեռ պապն է նվիրել:
Բաժիններ:
Էսսե,
էսսեների մրցույթ,
Իմ սեղանի գիրքը
24.02.2014
ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Մրցանակակիրներ
Ձեզ ենք ներկայացնում Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթում <<Ամենաինտելեկտուալ էսսե>> անվանակարգի մրցանակակիր, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի ՇՈՒՇԱՆՆԱ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ աշխատանքը
Մանկուց ի վեր լսելիքս շոյել են մայրիկիս պատմած հեքիաթները չարի և բարու, լավի, վսեմի, բազում հրաշապատում երևույթների մասին: Մինչև այսօր էլ ականջներումս է. <<Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՛ս, բակն ու դուռը լի...>> ոտանավորի անկեղծ զարմանքը: Մինչև այսօր էլ աչքիս առաջ այն խորամանկ աղվեսն է՝ կացինը ձեռքին՝ խեղճ կկվի ձագերի հետ հաշվեհարդար տեսնելիս: Իսկ <<Ժամանակով կատուն ճոն էր>> նախադասությունը, որ այնպես ոգևորությամբ արտասանում էի մեր տուն եկած հյուրերի համար և շարժում նրանց զարմանքն ու ծնողներիս՝ բավականությունից շողացող դեմքերի հպարտ, գոհունակ ժպիտները, շատ ավելի ուշ հասկանալի եղավ ինձ: Իսկ երբ մի քիչ էլ մեծացա և դպրոց գնացի, անչափ հուզվեցի Նեսոյի համար, որ այնքան ուզում էր սովորել, բայց ուսման համար փող չուներ:
Բաժիններ:
Էսսե,
էսսեների մրցույթ,
Իմ սեղանի գիրքը
23.02.2014
ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Մրցանակակիրներ
ՆԱՆԵ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի
Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր...
Ե.Չարենց
Իրոք, այս անեզր տիեզերքում յուրաքանչյուր գիրք իր ուրույն տեղն ունի: Յուրաքանչյուրն ունի իր խոսքն ու ասելիքը, իր իմաստն ու նշանակությունը, ընթերցողին գրավելու բանալին: Այսօր քչերն են գնահատում այդպիսի պարգևը, բայց մի՞թե հնարավոր է առանց այդ ինքնահաստատման աղբյուրի: Գիրքն իմ անդավաճան ընկերն է, որի մեջ կարևորվում են սերը հայրենիքի, մարդու և բնության հանդեպ, գեղեցիկը, բարությունը, ազնվությունը, պատասխանատվության զգացողությունը, վեհանձնությունը և մարդկային այլ դրական գծեր:
Բաժիններ:
էսսեների մրցույթ,
Իմ սեղանի գիրքը
22.02.2014
ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ / Լավագույն էսսե
Ստորև ներկայացնում ենք Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթի գլխավոր մրցանակակիր, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ
ԳՈՌ ԱՐԶԱՆՅԱՆԻ աշխատանքը
Գիրքը մի հրաշալիք է, որը տանում
է ընթերցողին երևակայության գիրկը: Գիրքը թևեր է տալիս, որոնք օգնում են բարձրանալ վեր՝ դեպի անվերջ գիտություն: Կան տարբեր գրքեր, տարբեր են
նաև ընթերցողները: Նրանցից եմ և ես՝ իմ նախընտրած գրքերով, որոնք ավելի շատ հայրենիքի
մասին են: Հաճախ եմ լսում ՝ <<Ախր
ի՞նչ տարիքդ է այդ տեսակի գրքերի համար, դեռ հեքիաթ կարդա>>: Բայց, իմ կարծիքով, գիրք կարդալու համար տարիք
չկա: Մարդ պետք է ուղղակի գիտակցի և պատրաստ լինի հասկանալ, թե ինչ է կարդում: Իմ կարծիքով, մարդուն չի կարելի
ստիպել կարդալ որևէ գիրք, կամ սահմանափակել ընտրությունը: Քանի որ մարդ գրքի ընտրության համար պետք է ինքն
իր մեջ հասկանա՝ պատրա՞ստ է արդյոք կարդալու:
Քանի որ առանց հոգեպես պատրաստ լինելու
կարդալը նույնն է, ինչ գույների հոգին
չհասկացող մարդուն տանել գույների ներդաշնակության աշխարհ:Գրքի ընտրության հարցում ինձ օգնում է իմ ընթերցասեր պապը, քանի որ այդ առումով մենք գրեթե նույն կարծիքն ունենք:
Բաժիններ:
էսսեների մրցույթ,
Իմ սեղանի գիրքը
17.02.2014
ԱՄՓՈՓՎՈՒՄ ԵՆ ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Լրացավ ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ խորագրով էսսեների մրցույթի վերջնաժամկետը: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, հատկապես դպրոցականներին՝ նախաձեռնությանը ակտիվորեն արձագանքելու համար: ՄԻՐՀԱՎ գրական խմբակը կատարում է մրցանակային I և II կարգերի ընտրություն: Կառանձնացվի նաև մեկ <<Հատուկ մրցանակ>>՝ ամենաինտելեկտուալ էսսեի համար:
Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 21-ին՝ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՎԱՆ նվիրված միջոցառման ժամանակ:
Մասնակիցներին կտրվեն լրացուցիչ տեղեկություններ:
Բաժիններ:
գիրք,
Իմ սեղանի գիրքը,
մրցույթ
03.02.2014
Подписаться на:
Сообщения (Atom)



.jpg)

