03.02.2014

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ,,ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ,, ԽՈՐԱԳՐՈՎ ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

 

<<Միրհավ>> գրական խմբակը փետրվարի 19-ին նշվելիք Գրքի տոնի և Հ.Թումանյանի ծննդյան 145-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է <<Իմ սեղանի գիրքը>> խորագրով էսսեների մրցույթ:


Լավագույն էսսեներիի հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով, Հ. Թումանյանին նվիրված նոր հրատարակությունների փաթեթով և <<Բյուրոկրատ>> գրատան կողմից թողարկված աուդիոգրքերով:

 Մրցույթի պայմանները.
- Մրցույթին կարող են մասնակցել ուսանողներ և դպրոցականներ:
- Աշխատանքների ընդունումը` մինչև ս/թ փետրվարի 15-ը ներառյալ:
 -Էսսեի նվազագույն ծավալը՝ 500 բառ կամ 1.5 էջ:
- Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 19-ին` Հ.Թումանյանի ծննդյան օրը /լրացուցիչ կտրվեն տեղեկություններ/:
-Աշխատանքները կհրապարակվեն <<Միրհավ>> գրական խմբակի կայքում՝ www.mirhav.blogspot.com, իսկ լավագույն էսսեները կհրատարակվեն առանձին գրքույկով:
Աշխատանքներին կից անհրաժեշտ է ներկայացնել.
- մասնակցի մեկ լուսանկար,
- մասնակցի հասցեն և հեռախոսահամարը,
- բուհի, դպրոցի անվանումը, համարը, դասարանը/կուրսը/:
Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել Ակսել Բակունցի տուն-թանգարան /հասցեն՝ ք.Գորիս, Մաշտոցի 41/ կամ ուղարկել էլեկտրոնային հասցեով` mirhav@mail.ru:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել մրցույթի կազմակերպման պատասխանատու Արուս Հայրապետյանին՝ ahayrapetyan1993@gmail.com, mirhav@mail.ru :




Комментариев нет:

Отправить комментарий