Показаны сообщения с ярлыком Թանգարանների միջազգային օր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Թանգարանների միջազգային օր. Показать все сообщения

22.05.2017

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

1978 թվականից ի վեր մայիսի 18-ը համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների ավելի քան 30 հազար թանգարանների: «Թանգարանների գիշեր» միջոցառմանը և Թանգարանների միջազգային օրվան 1992 թվականից միացել են նաև Հայաստանի ու Արցախի բազմաթիվ թանգարաններ: 
Միջոցառումը հնարավորություն է տալիս հասարակությանը անվճար, գիշերային միջավայրի ներքո ներգրավվելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները, հաղորդակցվելու թանգարանային խորախորհուրդ մթնոլորտին: Մի ամբողջ օր երեկոյից մինչև կեսգիշեր թանգարաններն այցելուներին առաջարկում են բազմապիսի միջոցառումներ, որոնք հետաքրքրություն են առաջացնում հանրության մեջ:
Թանգարանների միջազգային օրը ամեն տարի ունենում է խորհրդանշական թեմա, և ԻԿՕՄ-ը հրապարակում է տվյալ թեմային առնչվող միջոցառումները:
Այս տարվա խորագիրն էր՝ «Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարաններում». թեմա՝ խորապես համահունչ հայ ժողովրդի կյանքի բազմաթիվ անկյունադարձերին: 
Թանգարանների միջազգային օրվա առթիվ Գորիսի համայնքապետարանի, Բակունցի տուն-թանգարանի «Միրհավ» գրական ակումբի և ԳՊՀ-ի Պատմության ամբիոնի նախաձեռնությամբ Ակսել Բակունցի տուն-թանգարանում կազմակերպվեցին թեմատիկ միջոցառումներ:

21.05.2015

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ (լուսանկարներ)

Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերասի ընթացքում մայիսի 18-ը հռչակվել է թանգարանների միջազգային օր: 1978 թվականից ամեն տարի այդ օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, 2005 թվականից՝ նաև Հայաստանը: 
Առաջին իսկ տարվանից տոնը մեծ արձագանք գտավ հանրության շրջանում: Արդեն 11 տարի արվեստասեր հասարակությունը ոգևորությամբ է սպասում <<Թանգարանների գիշեր>> ծրագրի շրջանակում իրականացվող ձեռնարկումներին՝ ակնկալելով նախորդ տարիների միջոցառումներին գերազանցող նոր իրադարձություններ: <<Թանգարանների գիշեր>>-ի շնորհիվ մեր մշակութային օջախներն ավելի մոտեցան հանրությանը, դարձան մտերմիկ ու անկաշկանդ շփումների, մեր ազգային արժեքներին հաղորդակցվելու հարազատ վայր: 
2015-ին <<Թանգարանների գիշեր>> միջոցառումը նշվեց մայիսի 16-ին, իսկ Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին: ԻԿՕՄ-ի կողմից որպես Թանգարանների միջազգային օրվա նշանաբան էր ընտրվել <<Թանգարանները հանուն կայուն հասարակության>> խորագիրը:

13.05.2015

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ / Ծրագիր

Մայիսի 16-ին մեկնարկելու է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անց է կացվում մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում:
Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Այս տարի ԻԿՕՄ-ի կողմից որպես Թանգարանների միջազգային օրվա նշանաբան է ընտրվել <<Թանգարանները հանուն կայուն հասարակության>> խորագիրը:

21.05.2014

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՏՈՆԵՑ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ՈՒ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ»

Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM–The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերասի ընթացքում, ռուսական պատվիրակության առաջարկությամբ, մայիսի 18-ը հռչակվել է թանգարանների միջազգային օր: 1978 թվականից յուրաքանչյուր տարի այդ օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը: 1992 թվականից սկսած՝ յուրաքանչյուր Թանգարանների միջազգային օր ունի թեմա, և ԻԿՕՄ-ը հրապարակում է տվյալ թեմային առնչվող միջոցառումները: