1919 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի նախարարների խորհուրդը ընդունեց «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքը, համաձայն որի Երևանի հանրային գրադարանը ստացավ պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ: Դա այն օրերին խոշոր իրադարձություն էր: Երկրի կարևորագույն մշակութային օջախներից մեկի կայացման գործին ձեռնամուխ եղան բոլորը` Հայաստանում և սփյուռքում ապրող մտավորականներ, գործարարներ, պետական այրեր, հասարակ քաղաքացիներ: Արձագանքելով սկիզբ առած նախաձեռնությանը` մարդիկ մեծաքանակ նվիրատվություններ էին կատարում նորաբաց գրադարանին։ Քիչ չէր նաև նրանց թիվը, ովքեր առաջարկում էին գնել իրենց մոտ եղած գրքեր:
Показаны сообщения с ярлыком գիրք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком գիրք. Показать все сообщения
03.03.2014
26.02.2014
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ԳԻՐՔ ՆՎԻՐԱԲԵՐՈՂՆԵՐԻՆ
Ստորև ներկայացնում ենք նրանց անունները և նվիրաբերված գրքերի քանակը:
19.02.2014
ԱՅՍՕՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 145-ԱՄՅԱԿՆ Է ԵՎ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին...
Այսօր լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը: Հայաստանի գրողների միությունը արդեն
6 տարի է, Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի
19-ը, հռչակել է Գիրք նվիրելու օր: Ամենախորախորհուրդ տոներից մեկը, որ զարդարում է մեր օրացույցը և ստիպում վերաարժևորել գրքի նշանակությունը, խոնարհվել
գրքի առաջ... Պետք է անպայման օգտվել բարեպատեհ առիթից և իրար գիրք նվիրել: Գիրք գնելով,
նվիրելով ու կարդալով է, որ մենք մի քայլ առաջ ենք գնում…
Բաժիններ:
գիրք,
Հովհաննես Թումանյան,
մշակութային խճանար
18.02.2014
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ
Հարգելի՛ հայրենակիցներ.
Փետրվարի 21-ին, ժամը 14.30-ին Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանում տեղի կունենա ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՏՈՆԻՆ նվիրված <<ԳԻՐՔԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔՈՒՄ>> խորագրով ցերեկույթ՝ ի հիշատակ մեծ բանաստեղծի ծննդյան 145-ամյակի:
Միջոցառման ընթացքում հայտնի կդառնան նախապես հայտարարված <<ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ>> խորագրով էսսեների մրցույթի հաղթողները, կամփոփվեն ու կլուսաբանվեն <<ՆՎԻՐԻ՛Ր ԳԻՐՔ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ>> ակցիայի արդյունքները:
Փետրվարի 21-ին, ժամը 14.30-ին Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանում տեղի կունենա ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՏՈՆԻՆ նվիրված <<ԳԻՐՔԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔՈՒՄ>> խորագրով ցերեկույթ՝ ի հիշատակ մեծ բանաստեղծի ծննդյան 145-ամյակի:
Միջոցառման ընթացքում հայտնի կդառնան նախապես հայտարարված <<ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ>> խորագրով էսսեների մրցույթի հաղթողները, կամփոփվեն ու կլուսաբանվեն <<ՆՎԻՐԻ՛Ր ԳԻՐՔ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ>> ակցիայի արդյունքները:
17.02.2014
ԱՄՓՈՓՎՈՒՄ ԵՆ ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Լրացավ ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ խորագրով էսսեների մրցույթի վերջնաժամկետը: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, հատկապես դպրոցականներին՝ նախաձեռնությանը ակտիվորեն արձագանքելու համար: ՄԻՐՀԱՎ գրական խմբակը կատարում է մրցանակային I և II կարգերի ընտրություն: Կառանձնացվի նաև մեկ <<Հատուկ մրցանակ>>՝ ամենաինտելեկտուալ էսսեի համար:
Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 21-ին՝ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՎԱՆ նվիրված միջոցառման ժամանակ:
Մասնակիցներին կտրվեն լրացուցիչ տեղեկություններ:
Բաժիններ:
գիրք,
Իմ սեղանի գիրքը,
մրցույթ
14.02.2014
ՆՎԻՐԻ'Ր ԳԻՐՔ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան
օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: ՄԻՐՀԱՎ գրական
խմբակը փետրվարի 17-21-ը հայտարարում է գրքի նվիրատվության հնգօրյակ:
Առաջարկում ենք գրքասերներին միանալ այս բարեշահ նախաձեռնությանը
և Գորիսի քաղաքային գրադարանի ֆոնդը հարստացնելու նպատակով կազմակերպել գրքի նվիրատվություն:
Բաժիններ:
գիրք,
Գորիս,
գրադարան,
մշակութային խճանար
04.02.2014
ԳՐՔԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Առաջին հայերեն գիրքը տպագրվել է Հայաստանից դուրս:
Այն տպագրելու համար Հակոբ Մեղապարտը նախընտրել է Վենետիկը:
1512-1513 թվականներին Վենետիկում տպագրվել է հինգ գիրք` «Ուրբաթագիրք», «Պարզատումար», «Պատարագատետր», «Աղթարք» և «Տաղարան»:
Հակոբ Մեղապարտի տպագրած յուրաքանչյուր գիրք ունեցել է մի քանի հարյուր օրինակ: Այդ գրքերը Վենետիկից հայրենիք և հայաբնակ այլ վայրեր են հասցրել հայ վաճառականները:
Բաժիններ:
գիրք,
գրատպություն
Подписаться на:
Сообщения (Atom)



.jpg)

