§Բառերը պիտի զարմանան միմյանց հարևանությունից¦
ՀՈՐԱՑԻՈՒՍ
ՀՈՐԱՑԻՈՒՍ
Իրականության միևնույն ազդակները գեղարվեստական ստեղծագործության ներքին և արտաքին մակարդակներում պահանջում են լեզվական տարբեր միավորներ, ըստ այդմ նաև` բառիմաստի ծավալման տարբեր գործառույթներ, որոնք էլ սահմանում են ստեղծագործության ինֆորմացիոն դաշտի տարածությունը: Իրենց անտեսանելի հարաբերություններում բառերը ձեռք են բերում իմաստային նոր կոնցեպցիաներ, որոնց ստեղծած հոգեբանական իրադրությունից դուրս են մղվում նույն այդ բառերի նախնական ազդակները` որպես ավելորդ գործակիցներ: Ստեղծագործության գեղագիտական, հոգեբանական-փիլիսոփայական ուղղվածությունը պայմանավորված է բառիմաստային փոխներթափանցումներում ինֆորմացիայի մշակման գործընթացով, մեթոդներով ու եղանակներով, որոնք (մասնավորապես պոեզիայում) իրագործվում են միկրոպլանային համակարգով` ածանցելով արտատեքստային բոլոր այն տարրերը, որոնք նախապես սնել էին ենթատեքստի գաղտնիքը:
