01.09.2014

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ / Սեպտեմբերյան ղողանջներ


Պէտք է հայ մանուկը յանձնել միայն հայ դպրոցին: րամ Ա. կաթողիկոս ) 

Դպրոցական եմ դարձել

Մեր դպրության դարբնոցում
Կրկին տոն է, ցնծություն,
Պայծառ արև, ուրախ դեմքեր,
Սեպտեմբերի մեկն է եկել:
Մեր դպրության դարբնոցում
Կրկին զանգերն են ղողանջում,
Ու բոլորին դպրոց կանչում:
Ես էլ արդեն մեծացել,
Մանկապարտեզն ավարտել
Դպրոցական եմ դարձել:
Հագնվել եմ վայելուչ,
Առել մի մեծ պայուսակ,
Ծաղկեփունջն էլ՝ աջ ձեռքիս
Ողջույն ասեմ ուսուցչիս:
Կսովորեմ ես շատ լավ,
Գրել, կարդալ կիմանամ,
Խելացի մարդ կդառնամ:


Երբ գալիս է սեպտեմբերը

Երբ գալիս է սեպտեմբերը,
Զանգն է հնչում դպրոցի,
Բոլորն ուրախ դպրոց գնում,
Գիտելիքի օրն են նշում:
Բայց գիտե՞ք որ սեպտեմբերը
Մեզ աշուն է միշտ բերում,
Աշնան տոնին, բերքի տոնին
Մեր Հայաստան աշխարհում
Անկախության օրն է նշվում
Ահա ինչու ամենից շատ
Սեպտեմբերն ենք մենք սիրում:

Գրքասեր Էմիկը

Իմ մանկական տնակում,
Իմ գրքերի անկյունում,
Ունեմ գրքեր գունազարդ,
Եվ հեքիաթներ շատ ու շատ,
Մայրիկն է ինձ նվիրել,
Ու ինձ համար կարդացել:
Նստում եմ իմ տնակում
Ոչ մեկին չեմ խանգարում,
Թեև կարդալ չգիտեմ,
Նկարներին կնայեմ,
Իմ տիկնիկին կպատմեմ:


***
Մանես, Լիլոս մեծացել
Դպրոցական են դարձել,
Նկարներին նայում եմ
Սրտմտում ու կարոտում եմ,
Ոնց որ լինեն օրիորդիկ,
Բոյով, սիրուն, գեղեցիկ:
Ափսոսում եմ, որ միայն
Խոսել գիտեն հայերեն
Գրել, կարդալ չգիտեն,
Հիմա ես ու՞մ մեղադրեմ:







Комментариев нет:

Отправить комментарий