Մայիսի 16-ին մեկնարկելու է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անց է կացվում մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում:
Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Այս տարի ԻԿՕՄ-ի կողմից որպես Թանգարանների միջազգային օրվա նշանաբան է ընտրվել <<Թանգարանները հանուն կայուն հասարակության>> խորագիրը:
