«Միրհավ» գրական խմբակի բլոգ-կայքի ադմինիստրացիան իր վրդովմունքն է հայտնում հանրապետական էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի՝ lratvutyun.am-ի դեմ, որը, խախտելով «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքի պարտադիր պահանջները, լուսանկար է արտատպել mirhav.blogspot.com-ից՝ առանց պատշաճ հղման: Սկզբնաղբյուրի նշումը պարտադիր էր, ինչը չարակամորեն անտեսվել է նշված կայքի կողմից: Ավելին, «կողոպտված» լուսանկարը, որը պատկերում է Գորիսում Ակսել Բակունցի 115-ամյակին նվիրված հանդիսույթից մի դրվագ, որևէ առնչություն չունի նյութի հետ՝ հրապարակված lratvutyun.am-ի հունիսի 26-ի լրահոսում:
