14.02.2014

ՆՎԻՐԻ'Ր ԳԻՐՔ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ


Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: ՄԻՐՀԱՎ գրական խմբակը փետրվարի 17-21-ը հայտարարում է գրքի նվիրատվության հնգօրյակ: 
Առաջարկում ենք գրքասերներին միանալ այս բարեշահ նախաձեռնությանը և Գորիսի քաղաքային գրադարանի ֆոնդը հարստացնելու նպատակով կազմակերպել գրքի նվիրատվություն:
Միջոցառման արդյունքները և նվիրաբերող անձանց անունները կլուսաբանվեն:
Խնդրում ենք նվիրաբերված գրականության հետ ներկայացնել նաև նվիրաբերող անձանց ցուցակները: 

Նվիրաբերվող գրականությունը ներկայացնել Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանային բաժին (տնօրեն՝ Զոյա Գալստյան): 
Հարգելի՛ հայրենակիցներ, հուսով ենք, որ դուք ակտիվ մասնակցություն կունենաք <<Նվիրի՛ր գիրք գրադարանին>> ակցիային: 


Чтобы книга не пылилась
На полке или на столе
Отдай её в библиотеку
На пользу школе и себе.
Ребятам будет интересно
Прочесть её помногу раз
Где в каждой строчке вы найдёте
Пример, поступок иль наказ!

Комментариев нет:

Отправить комментарий