Լույս է տեսել մերօրյա մեծատաղանդ բանաստեղծ Տիգրան Գրիգորյանի նոր ժողովածուն՝ <<Անմահության համանվագ>>(Ե., <<Զանգակ>>, 2015, 324 էջ) խորագրով:
Գիրքը բացվում է արձակագիր, գրականագետ Ֆելիքս Բախչինյանի առաջաբան-հոդվածով՝ <<Տիգրան Գրիգորյանի բանաստեղծական աշխարհում>>, ինչպես նաև բ.գ.դ., պրոֆեսոր Կիմ Աղաբեկյանի՝ <<Անմահության համանվագ>> պոեմի մասին գրված սրտառուչ խոսքով:
Ժողովածուն ընդգրկում է բանաստեղծություններ՝ ամփոփված <<Ճեպընթաց էսքիզներ>>, <<Ինչպես գտա ինձ>>, <<Հավատասպանության արդյունքում>>, <<Դատապարտված անմահություն>> բաժիններում, պոեմներ, մշակումներ, թարգմանություններ, արձակ պատումներ, անդրադարձներ, դիմանկարներ, ինչպես նաև հեղինակի մասին կարծիքներ, որոնք զետեղված են <<Գնահատանքներ>> բաժնում:
Ստորև ներկայացնում ենք բանաստեղծությունների ընտրանի:
Առաջիկայում կհրապարակենք նաև այլ գործեր՝ արձակ պատումներ ու կարծիքներ հեղինակի մասին:
Ես, անցյալս
Իբրև երազ ընդունելով,
Ապագայիս անուրջներում
Շա՜տ ճախրեցի...
Մինչև հոգնած՝
Վանդակն ընկած թռչունի պես,
Ճշմարտություն որոճացող
Իմ առօրյա-ցանցի ու՛ժը
Չընկալեցի...
ՑԱՎԱԼԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Արդարության ձայնն, անկասկա՛ծ,
Խենթությու՜նն է...
Դժբախտաբար,
Ո՛չ միշտ է նա կարողանում
Հասկանալի լեզվով խոսել:
ՀԱՄԲԱՐՁՎԵԼՈՒ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ
Որպես բարության
Առաքյալ կյանքում՝
Ցանկանում էի անխռո՜վ ապրել...
Ավա՜ղ,
Ես շատ շուտ՝
Հենց միանգամից հասկացա կյանքին.
Առաքյալ կյանքում՝
Ցանկանում էի անխռո՜վ ապրել...
Ավա՜ղ,
Ես շատ շուտ՝
Հենց միանգամից հասկացա կյանքին.
<<Եթե ուզում ես
Դառնալ հավաստի առաքելություն՝
Անկասկա՛ծ պիտի
Հավատի հրում
Սիրտդ տապակես>>:
ԱՎԵՏԻՍ
Նաև հասկացա,
Որ հայրենիքը
Նա՛ է միշտ մարդու,
Որտեղ կարծես թե՝
Երջանի՜կ էլ է
Մարդը ետմահու...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ես էլի պիտի, որ ես դառնայի՝
Համեմատաբար մի քիչ հեշտ ձևով.
Թե ժամանակին շուտ հասկանայի,
Որ կյանքը երբեք չի սկսվել տնից.
Այլ նախնադարից մինչև առ այսօր
Տու՜նն է միշտ եղել փողոցին դրկից:
Դառնալ հավաստի առաքելություն՝
Անկասկա՛ծ պիտի
Հավատի հրում
Սիրտդ տապակես>>:
ԱՎԵՏԻՍ
Նաև հասկացա,
Որ հայրենիքը
Նա՛ է միշտ մարդու,
Որտեղ կարծես թե՝
Երջանի՜կ էլ է
Մարդը ետմահու...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ես էլի պիտի, որ ես դառնայի՝
Համեմատաբար մի քիչ հեշտ ձևով.
Թե ժամանակին շուտ հասկանայի,
Որ կյանքը երբեք չի սկսվել տնից.
Այլ նախնադարից մինչև առ այսօր
Տու՜նն է միշտ եղել փողոցին դրկից:
ԽՆԴԻՐՔ ԱՊԱԳԱՅԻՑ
Չէի ասի՝ դիմում եմ ձեզ,
Որ իմ տեղը զբաղեցրած
Կիսապոետ,
Կես-բանաստեղծ հաջողակին
Դեն շպրտեք:
Չէի ասի՝ դիմում եմ ձեզ,
Որ իմ տեղը զբաղեցրած
Կիսապոետ,
Կես-բանաստեղծ հաջողակին
Դեն շպրտեք:
Նա մեղք չունի՛:
Ժամանա՜կն է այդ անելու
Ուշացումով խելքի՛ եկած
Լրբի նման:
Խելքի եկած այդ նորեկին
Լա՜վ զննեցեք.
Ուշացումով խելքի՛ եկող
Լրբե՜ր
Չկա՛ն...
Ժամանա՜կն է այդ անելու
Ուշացումով խելքի՛ եկած
Լրբի նման:
Խելքի եկած այդ նորեկին
Լա՜վ զննեցեք.
Ուշացումով խելքի՛ եկող
Լրբե՜ր
Չկա՛ն...
ԻՆՉՊԵՍ ԳՏԱ ԻՆՁ
ԱՐՄԱՏԱՆՈՒՄ ԵՄ ԿԿՎԻ ՆՄԱՆ
ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ ԳԱՀԻՆ
Խիստ ավանդապահ ու լրջաբարո
Լու՜յս-հոգնությունն իմ ապուպապերի
Առած քունքերիս,
Վայելքը կյանքի իմա՛ստ դարձրած
Այս փուչ օրերից հա՜ անջատվելով՝
Շարժվեցի ծայրը
Համա՜յն աշխարհի...
Այնքա՜ն ժամանակ,
Մինչև որ, սե՛ր իմ,
Ինձ ուղեկցելուց
Դու՛ էլ հոգնեցիր:
Եվ երբ մնացի միայնա՜կ, շվա՛ր...
Տեսնելով միայն
Արցունքաշաղախ,
Տխուր աչքերիդ կա՜նչը հեռավոր,
Ու այն է՝ պիտի ճչայի՝
Չկա՜...
...Հանկա՛րծ հասկացա,
Որ այս է, որ կա՝
Կենտրո՜նն աշխարհի...
ԱՆՆԱԽԱՆՁԵԼԻ
ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ
Հավասարման նշանն եմ ես
Կյանք կոչեցյալ երանության.
Մի կողմում իմ՝
Խի՜ղճն է սիրով հանգրվանել,
Մյուսում՝ ե՛րթն է անհոգության:
Ու երբ խի՛ղճն է դիվահարվում,
Դառնում խենթ երթ խելառության...
Անհոգության երթն էլ՝ սսկված,
Չքմեղանում՝
Վերածվելով ողորմելի հեզ-խեղճության,
Ու հոգեառ գծիկնե՜րն իմ
Բեկբեկվում են,
Ճկվում ցավից՝
Մեծ կամ փոքր երևալու
Անկամությամբ՝
Հաստատու՛նն եմ մնում նորից
Այս միամի՜տ,
Անգիտակից ողբերգության...
ԴՐԱՄԱ
Մարդկային հոգին մորմոքող
Բոլոր անհուն ցավերից
Վատթարագու՛յնը
Այն ծանրաթախիծ
Ցա՜վն է, անկասկած,
Երբ որ Մարդ կոչվող
Ասուն կենդանին
Իր նվիրական զգացմունքների
Մերժված լինե՛լն է հաճախ համտեսում...
Ու խեղճուկրակ
Այդ ճղավաձայն անամոթներից
Իսպա՜ռ հեռանում...
...Հազա՜ր երանի
Ամենամոլի՛ հարբեցողներին,
Որոնք ո՛չ մի պահ
Ապօրինածին իրենց որբերին
Գո՜նե չեն լքում...
ՀՈԳԵՑՆԴԱԽՏ
Եթե կան մարդիկ,
Որոնք պնդում են՝
Իբրև մարդու մեջ
Գազա՛նն է մեռնում՝
Նման ցանկալի,
Անմեղ կարծիքին
Հետամտելով՝
Փոքր-ինչ ճշտում եմ.
Մարդու մեջ ոչ թե,
Մարդուն հարազոդ,
Հաստատաբնակ
Գազա՛նն է մեռնում,
Այլ գազանն ապրող
Սոսկ շիտակվելով
Նոր ծնվող ամեն
Շնչի հետ մանկան,
Բացահայտվելով՝
Հա՜ր փոքրանում է...
Քանզի նանրամիտ
Մա՛րդն էլ, մինչևիսկ,
Երկնելով իրեն,
Ազնվանում է...
Թեև ինչ-որ տեղ
Սա՛ է կռվանը
Թշվառ մարդկության
Փափագած հույսի,
Բայց ես չեմ կարող
Միտքն այս ընդունել
Առանց մի ներհուն
Տարակուսանքի:
Գուցե պատճառն իմ
Խորունկ տագնապի
Այս ինձ թվացող
Հիմարությու՜նն է.
Թե՝ մարդը...
Մա՜րդն այս՝
Տիեզերաճեմ,
Մարդանալո՜վ էլ
Անհետանում է...
ԱՐՄԱՏԱՆՈՒՄ ԵՄ ԿԿՎԻ ՆՄԱՆ
...Իսկ երբ հողմե՜րն են ժամանակների
Ոչխարի նման պատահած զոհին
Հանդա՜րտ,
Անխնա՛,
Հանգիստ որոճում,
Ես ամբողջովին արմատ եմ դառնում...
Ու թե տքնաջան ինքնափրկությամբ
Ես որտեղի՞ց եմ
Ոչխարահողմին դիմագրավող
Ծիլե՛ր արձակում՝
Անշուշտ զգում եմ
Գարունն ավետող
Թախծոտ թռչունի
Հարատևության այն տեսողությամբ,
Երբ այս, արդարև,
Հաստատ ո՛չ անսիրտ
Թռչու՛նն անուրախ
Իր ձու-ձագուկի բնի ընտրությամբ՝
Էլի դառնու՜մ է
Գարնան մշտառկա պատգամաբերը՝
Իր շա՜տ ինքնատիպ խորամանկությամբ...
ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՓՈՐՁԱՆՔ Է
Աստված չարասցե
Տեսնել այն պա՛հը,
Թե մահազարհուր խելահեղությամբ
Ինչպես է մեկեն
Ժայթքման պատրաստ
Ընդերքն իմ եռում...
Ու մինչ իմ կյա՜նքը
Քամահրո՛ղն է
Վերջն իր զգալով՝
Սարսափից շշմած,
Ապշած հայացքով ներու՜մ աղերսում՝
Ես օգնում եմ ինձ...
Արգելակվելու՜
Իմ նախնի կոչվող Մարդ-հորջորջվածի
Փրկաձայն կանչին արձագանքելով...
Եվ հասկանում եմ,
Որ վերջին հաշվով
Մի քրեական հանցագործ եմ ես,
Բայց քաղաքական աստա՛ռը որի
Բոլո՜ր դարերի
Անգա՜մ նրբանուրբ
Գույները
Ունի՛...
ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ
Հուզաթաթավ ու հոգեմաշ մտմտանքով
Պարուրվել եմ աստեղազարդ
Անդորրությամբ գիշերային...
Ու ջանում եմ եռուզեռը
Խորհրդավոր երևացող այս անհունի՝
Տնտղելով
Հասկանալի տեսքի բերել...
Սակայն սուտ-մուտ նիրհող քամին
Մի փորձառու կավատուհու
Վայելչագեղ քնքշությամբ
Իմ մազերն է հատ-հատ շոյում,
Նու՜րբ, ծուլաշարժ
Կնոջ քնկո՜տ երանությամբ
Փշրվելով
Իմ ինքնիշխան,
Գորովալի կրծքի վրա:
Ու երբ,
Կարծես թե տաքացած,
Իր վավաշոտ ձեռքն է սկսում
Սողոսկելով մե՛ջքս տանել՝
Սարսռու՜մ եմ...
Մտածելով.
<<Ախր, չէ՞ որ
Այս ճպճպան լռության մեջ
Ոչ ոք էլ իր անուշ քնից
Ամենևի՛ն էլ
Դժգոհ չէ.
Մի՞թե միայն
Ինձ պես ժլատ հաճախորդի՝
Արդարության գոյությունն է
Ավելորդը...>>:
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Հակառակ՝ կյանքի
Պարարտակուտակ կարգապահության
Սողոսկուն փառքի՛...
Եվ ընդդեմ՝ բոլո՜ր
Նորարարական թաքստոցներից
Ճահճասերների
Հաշվեկշռվա՜ծ
Կամքի վաճառքի՛...
Հոգնած և բազում,
Գոռոզաբարո,
Երեխայական դերերից իմ ջինջ՝
Մի մտացրիվ,
Դիմակաթափված,
Հորիզոնահար հայացքո՜վ վճիտ՝
Ես հա՛նձն եմ առնում,
Որ անանձնական ճակատագրիս
Ողորմած ձեռքին
Եղել եմ միայն
Գողտրիկ հույզերից
Սիրո՛վ շաղախված
Մի պա՜րզ խաղալիք:
Բայց արժե՛ ասել,
Որ ինչ ծերպից էլ
Բախտ-չար մանչուկը
Խեղճ խաղալիքիս ապշեցնելու
Սիրասպառ տենչով
Հույժ սարսափելի վիհ՛եր է նետել,
Աչք կուրացնող մթության մեջ էլ՝
Լուցկի՛ թափ տային՝
Պիտի տեսնեին,
Որ անապական
Կողմնացույցի պես՝
Դարձյա՛լ աշխարհի
Բոլո՜ր կողմերն էլ
Ճիշտ եմ ցույց տալիս:
Իսկ հարվածներից անզգայացած
Հայացքիս մաշկված
Մերկությա՜ն վրա՝
Անդա՛րձ որբացած
Երազանքները խելագարների...
ԿԵՆԱՑԱԽՈՍՔ
Պատերազմներ դաժա՞ն...
Ես որ՝
Չե՛մ տեսել:
Սո՞վ...
Համաճարա՞կ...
Ինչու՞ սրտմտել՝
Փա՛ռք ժողովրդիս
Հարատևության հանճարին վսեմ:
Կասեն՝
Ես նաև իրավունք չունեմ
Բաժակն իմ ձեռքին
Ու այս հուզառատ սեղանի վրա,
Որպես անպատեհ անախորժություն,
Ինչ-որ մի տարտամ լրջություն դեմքիս՝
<<Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք>>
Նույն <<Հին օրհնության>>
Պատգամն ուղղել,
Պապերիս նման,
Նորեկ սերնդին...
Չգիտեմ՝ դուք ո՞նց,
Իսկ ես իմ ապրած ամե՜ն օրվա մեջ
Իմ ինքնությունը մի կերպ եմ փրկում
Ինձ շրջապատող այս շա՜տ նորատիպ
Ճարպաժպտակուլ ժանտ պատերազմում:
Սովից չե՛մ նեղվում,
Բայց, դժբախտաբար,
Ամեն օրվա հետ,
Հակառակ կամքիս՝
Լույսի իսկական հա՜մն է անընդհատ
Իմ էությունից հեռանալ փորձում:
Իսկ իմ օրվա լուրջ համաճարակով,
Այս ջնարակված սնափառությամբ
Թե չե՜մ վարակվում՝
Անճարակվու՛մ եմ:
Այնպես որ՝
Լսե՛ք.
– Ապրե՜ք, երեխե՛ք,
Բայց իմ օրերի
Այս անմխիթար տրտմությա՜մբ մթար՝
Ցանկանում եմ ձեզ՝
Երբևէ չապրե՛ք...
ԻՆՁ ՉՀԱՋՈՂՎԵՑ
ՊՈԵՏ ՁԵՎԱՆԱԼ
Ես ի զորու՛ չեղա
Կարոտներով սնվել...
Տենչանքներից հյուսված
Սու՜տ երազներ մանել...
Ցավն իմ երկինք հանած՝
Էությա՛նս փարվել.
Խեղանդամվա՜ծ հույզի
Խորհուրդներում թաղվել...
ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ ԳԱՀԻՆ
Պոետները թմրադեղերն են եղել իմ:
Խենթ մանչուկս հափշտակված
Ցանկացել է նրանց երկնած
Մաքրամաքուր ձիգ կատարին
Հասնել... կյանքում.
Ու երբ ոտքը սայթաքել է,
Վա՜յր է ընկել,
Գլորվելիս
Նոր է միայն նրանց տեսել
Չարչարանաց
Լեռան ողորկ բարձունքներից
Ծու՜ռ ժպտալիս...
Բայց սառելը ժպիտների
Չի՛ հասցրել նա նկատել:
Այսօր դարձյալ ստորոտում եմ՝
Շրջապատված
Ամենօրյա, սովորական
Իմ նույն կյանքով...
Բայց և այնպես
Այսօր արդեն
Բնակվում եմ երազներիս
Անրջածո՜ւփ ապարանքում...
Եվ երբեմն
Զնդանատիպ իմ պալատում
Լուռ ճեմելիս՝
Ես տեսնում եմ պոետների
Գոռ, հարաճի՛չ
Ժպիտների չքանալը՝
Մահվա՜ն առաջ
Մտորելիս:
Ես պոետ չե՛մ:
Ես ներդաշնակ մա՜հն եմ կյանքի:
Կամ որ նու՛յնն է,
Եթե ասել՝
Թե արքա՛ն եմ պոետների:
ԵԿ Ու… ՀԱՎԱՏԱ
Իմ պատանեկան տենչանքնե'ր վսեմ
Ու տղայական առաքինության
Անձնուրա՜ց հողմեր...
Աշխարհում ոչի՛նչ
Դուք չփոխեցիք.
Լոկ փշու՜ր-փշուր անելով
Փխրուն իմ էությունը՝
Ինձ կորուստներիս գերին դարձրիք...
Որ ունեցածս անդա՜րձ կորցրած
Մի անբուժելի ցավագարի պես՝
Այժմ պատրանքներ կարկատանելով՝
Ինձ պիտի իբրև կոչեմ բանաստեղծ...
Իսկ իմ խենթօրոր դիմացկունությանն
Անվանեմ ես կյա՜նք...
...Հիմա թվու՛մ է,
Թե միլիո՜ն տարի առաջ է եղել,
Երբ խենթ պատանի՛ս
Քեզնից թռցրած մի սուտ թաշկինակ
Բարձի երեսի շոր է դարձրել
Եվ խոստումնալի բուրմունքից արբած՝
Այնպե՛ս է շշմել հուզի՜չ մի գիշեր...
Որ թերահավատ գլու՛խը նրա
Անմահությանը հավասարազոր
Մի եդեմական քու՜ն է պաշարել...
Ու եթե հիմա,
Համայն աշխարհի տիկնանց հետ մեկտեղ
Գլուխ գլխի տան
Բուրաստաննե՜րն էլ բոլոր դարերի՝
Չե՛ն կարող,
Երբե՜ք,
Ո՛չ մի հնարքով,
Վերծանել բու՜յրն այն լույս-թաշկինակի,
Որի վրա ես,
Իմ սենտիմենտալ գլուխը դրած,
Քնե՜լ եմ մուշ-մուշ...
Իսկ առավոտյան
Արթնացել այնպես վեհ ու շփոթված՝
Ասես՝ այդ գիշեր
Ի լուր ամենքի՝
Ինձ կարգե՜լ էին մի նոր տիրակալ,
Որ խնամարկե՛մ...
Ո՜ղջ տիեզերքին:
Комментариев нет:
Отправить комментарий