Սիսիանի Լոր գյուղը Սյունիքի նշանավոր, հնագույն բնակավայրերից է: Հարուստ այգիների մեջ թաղված այդ գյուղի անունով ամբողջ ձորակը՝ իր հինգ գյուղերով, մինչև հիմա էլ կոչվում է Լորաձոր: Լորը հայ նշանավոր բանաստեղծ Համո Սահյանի ծննդավայրն է: Լորը պատմությանը հայտնի է նաև որպես գրի ու գրչության կենտրոն: Գրագետ և ուսյալ լորեցիների հպարտությունն իրենց դպրոցն է: Կառուցվել է այն 1905 թվականին ծագումով Կապանի Շրվենանց գյուղից, Բաքվում ապրող նավթարդյունաբերող Գասպար Տեր-Մարգարյանի ֆինանսավորմաբ, որի կինը Լոր գյուղից էր: Լորեցիները ևս դրամահավաք էին կազմակերպել. նախաձեռնողը գյուղի երեցների շառավիղ Միքայել Միքայելյանն էր: Երբ դրամն ամբողջովին պատրաստ էր, փող տվողներից ոչ մեկը իր հողը չզիջեց դպրոցի կառուցման համար: Համո Սահյանը, այս պատմությանը քաջատեղյակ, գրել է. <<Գյուղում ստիպված դպրոցի շենքը կառուցել են գերեզմանոցում... Ես լավ գիտեմ հին գյուղը և այն իդեալականացնել չեմ կարող>>: Մինչև հիմա էլ շիրմաքարերի հարևանությամբ՝ Ձիթհանի բարձունքում, կանգնած է դպրոցը՝ այն օրերի գյուղի միակ թիթեղածածկ շենքը:
04.05.2015
01.05.2015
ՆՈՐ ԳԻՐՔ ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Խանզադյանագիտությունն արձանագրում է նոր նվաճումներ. օրերս լույս է տեսել Վահան Աղաբաբյանի մենագրությունը՝ նվիրված Սերո Խանզադյանի փոքր արձակի քննությանը:
Վ.Աղաբաբյանը ծնվել է 1982 թվականին Տավուշի մարզի Կողբ գյուղում: Սովորել է Կողբի Ջ.Կարախանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: 2000-2002 թթ. ծառայել է ՀՀ ՊՆ զինված ուժերում: 2007 թվականին ավարտել է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղը՝ <<Հայոց լեզու և գրականություն>> մասնագիտացմամբ: 2007-2009 թթ. սովորել է ԵՊՀ -ի մագիստրատուրայում՝ <<Հայ գրականության պատմություն>> մասնագիտությամբ: 2008 թվականից դասախոում է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում: 2014-ից համատեղության կարգով մասնաճյուղի Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչն է:
Բաժիններ:
լույս է տեսել,
նոր գրքեր,
Սերո Խանզադյան,
Վահան Աղաբաբյան
25.04.2015
ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ / ԱՊՐԻԼ 24 (1929 թ.)
Շատ շատերու համար կասկածելի չէ, որ Ապրիլ 11-24-ի դեպքերը նպատակ ունեին Հայոց Դատը ոչնչացնել` հայ ժողովուրդը կոտորելով: Հայը կոտորվեցավ ոչ թե իբրև քրիստոնեա, այլ որովհետև Դատ ուներ: Ու թուրքը դիմեց հիմնական միջոցի, ատամը քաշեց` ատամի ցավեն ազատվելու համար: Մեռցնել Հայկական Դատը, այս էր հիմնական պատճառը: Ժողովուրդը պետք է կոտորվեր` այս Դատը մեռցնելու համար և ժողովուրդը կոտորելու համար ամենեն առաջ կոտորեցին ղեկավարները, որպեսզի ինքնապաշտպանությունը չկազմակերպեն: Թուրքը խտիր չդրավ լուսավորչականի, բողոքականի և կաթոլիկի, Դաշնակցականի և Հնչակյանի միջև: Պետք չէ՞ր, որ մենք ալ մեկ ճակատ կազմեինք թուրքին դեմ: Բայց այսօր 14 տարի վերջ հակառակը կը տեսնենք: Հայ ժողովուրդը չէր կրնար հայ չմնալ: Հայ ժողովուրդը մեղք չունի կոտորածներուն մեջ: Գոնե կարդացեք այս առթիվ օտարներու գրածները: Մի միլիոն ու կես կոտորվեցավ անոր համար որ անոնք կրնային Հայաստան կերտել:
Ջարդի ծրագիրն հղացողը ըսավ, թե հայ ժողովուրդը պիտի կոտորե այնպես, որ հիսուն տարի ոտքի ելելու անկարող ըլլա: Այս է, որ պետք է հայտարարենք միշտ: Չէ կարելի ըսել թե հայ բազուկը անպատասխանի մնաց:
Ջարդի ծրագիրն հղացողը ըսավ, թե հայ ժողովուրդը պիտի կոտորե այնպես, որ հիսուն տարի ոտքի ելելու անկարող ըլլա: Այս է, որ պետք է հայտարարենք միշտ: Չէ կարելի ըսել թե հայ բազուկը անպատասխանի մնաց:
Բաժիններ:
ապրիլ 24,
Նիկոլ Աղբալյան
22.04.2015
ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ ՀՀ ԳԱԱ Մ.ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԴԱՐԱԼԻՑԻՆ
Բացման խոսքով հանդես եկավ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը: Ողջույնի խոսքեր ասացին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը և ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:
19.04.2015
Թեհմինա Մարության / ՍՐՏԻ ԽՈՍՔ ՆԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Կյանքի մեքենական ու արագընթաց վազքի մեջ մենք հաճախ չենք նկատում առօրեականության շղարշով ծածկված կենսական կարևոր երևույթները և հեռու ենք մնում մեր շրջապատի արժանավոր մարդկանց ճիշտ գնահատական տալու, իրապես արժևորելու բարեպատեհ առիթներից ու հնարավորություններից: Արդյուքնում՝ մեր սրտի խոսքերը արտահայտում ենք նրանցից հավիտենապես բաժանվելուց հետո…
Քառասուն օր առաջ(9 մարտի, 2015թ.) մեզնից առհավետ հեռացավ Սյունիքի մտավորական ընտրանու պայծառ անուններից մեկը՝ Նինա Հովսեփյանը՝ գրականության մեծ Ուսուցիչը, սևակագիտության երդվյալ մշակը, գրի ու գրչի անխոնջ սպասարկուն, երախտավորն ու Նվիրյալը. մեկն այն քչերից, որի կյանքը իր իսկ գործն է՝ հավերժության ուղեգրով: Խոսել Նինա Հովսեփյան մարդու ու մտավորականի մասին՝ նշանակում է խորհրդածել մարդկային բարձր, նվիրական արժեքների շուրջ: Նա՝ որոնումների այդ մարդը, գերի չդարձավ ժամանակին, չապրեց ժամանակի նեղ սահմանների մեջ՝ «լուսանցքային» չափանիշներով ու ընդգրկումով: Կենսական ժամանակի մեջ նա ստեղծեց իր բարձրաթռի՛չք հոգու ժամանակը, որը լցրեց ու իմաստավորեց նվիրական աշխատանքով: Հենց դրա շնորհիվ ամենակուլ ժամանակը չի կարող մոռացնել նրա անունն ու գործը: Ստեղծումով, մտքի ու գրչի պայծառությամբ լեցուն նրա կյանքի օրերը դեռ կշարունակեն ճառագայթել…
03.04.2015
ԱՇՈՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ / Պատկերի և գաղափարի ներդաշնակությունը Ակսել Բակունցի պատմվածքներում
Հայտնի է, որ գրողի խոսքարվեստի կատարելությունը հիմնականում պայմանավորված է նրա կերտած կերպարների և պատկերների (բնանկար, պատկեր-գործողություն, պատկեր-խոհ և այլն) հաջողվածությունից, որովհետև պատկերը ոչ միայն ինքնուրույն արտահայտչամիջոց է, այլև, որպես կանոն, տարբեր արտահայտչամիջոցների ներթափանցումով մտահղացված ամբողջություն: Սակայն լեզվաոճական ուսումնասիրություններում երբեմն նախապատվությունը տրվում է տվյալ պատկերի ներսում առկա առանձին արտահայտչամիջոցների զուտ քերականական և բառակազմական վերլուծություններին` մասնատելով, երբեմն էլ գաղափարազրկելով պատկերի ամբողջությունն ու նրա մտահղացման նպատակը կամ էլ շարադրանքի վերջնամասում թվարկվում են մի քանի պատկերներ (հիմնականում բնապատկերներ) և որպես եզրակացություն գրվում հանրահայտ վերացական նախադասություններ` մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Այս պատկերը նպաստել է կերպարի տիպականացմանը», «Մեծ լիցք է հաղորդել ստեղծագործության գեղարվեստականությանը» և այլն: Իսկ թե ինչպե՞ս է նպաստել կամ ի՞նչ լիցք է հաղորդել, գրեթե չի նշվում: Մինչդեռ գեղարվեստական պատկերի գլխավոր նպատակը երկի գաղափարական բովանդակությունը լրացնելն է, նրա ձևավորման նրբերանգներին մասնակցելը:
Подписаться на:
Сообщения (Atom)






