01.05.2015

ՆՈՐ ԳԻՐՔ ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Խանզադյանագիտությունն արձանագրում է նոր նվաճումներ. օրերս լույս է տեսել Վահան Աղաբաբյանի մենագրությունը՝ նվիրված Սերո Խանզադյանի փոքր արձակի քննությանը: 
Վ.Աղաբաբյանը ծնվել է 1982 թվականին Տավուշի մարզի Կողբ գյուղում: Սովորել է Կողբի Ջ.Կարախանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: 2000-2002 թթ. ծառայել է ՀՀ ՊՆ զինված ուժերում: 2007 թվականին ավարտել է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղը՝ <<Հայոց լեզու և գրականություն>> մասնագիտացմամբ: 2007-2009 թթ. սովորել է ԵՊՀ -ի մագիստրատուրայում՝ <<Հայ գրականության պատմություն>> մասնագիտությամբ: 2008 թվականից դասախոում է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում: 2014-ից համատեղության կարգով մասնաճյուղի Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչն է:
2013-ին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Գիտական մամուլում հանդես է եկել երկու տասնյակից ավելի հոդվածներով: 
<<Միրհավ>> գրական ակումբը շնորհավորում է Վահան Աղաբաբյանին՝ մենագրության հրատարակման առթիվ և մաղթում գիտական նորանոր նվաճումներ:  












Комментариев нет:

Отправить комментарий