Հեղինակի կողմից
<<Այս գիրքը ստեղծել են խնձորեսկցիները, որոնք հնուց ի վեր հայտնի են եղել իրենց սրամտությամբ, զվարճախոսությամբ, խոսքը կատակով համեմելու նախանձելի կարողությամբ: Ժողովուրդը դարեր շարունակ ստեղծագործել է, ժամանակների հետ բյուրեղացել է նրա միտքը, հարստացել, ստացել նոր իմաստ ու բովանդակություն: Գրքում տեղ են գտել ժողովրդի կողմից ստեղծված իմաստասիրական, կենցաղային-ընտանեկան, հասարակական-քաղաքական բնույթի շատ կատակներ ու խոսքեր, որոնք իրենց արդիականությունը պահպանել են մինչև այսօր: ... Խնձորեսկը սրամիտների ու զվարճախոսների պակաս չի զգացել:

.jpg)




