23.08.2014

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ / ««Մթնաձոր»-ը կարդալուց հետո...»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակի առթիվ «Միրհավ» գրական խմբակը հայտարարում է շարադրությունների մրցույթ՝ ««Մթնաձոր»-ը կարդալուց հետո...» խորագրով*:

Մրցույթի պայմանները.
-Մրցույթին կարող են մասնակցել Գորիս քաղաքի / նաև շրջակա գյուղերի/ հիմնական և ավագ դպրոցների աշակերտները:
-Աշխատանքների ընդունումըմինչև ս/թ հոկտեմբերի 1-ը ներառյալ:
 -Շարադրության նվազագույն ծավալը՝ 500 բառ կամ 1.5 էջ:
-Հաղթողները հայտնի կդառնան ու կպարգևատրվեն «Գորիսյան օրեր» տոնակատարության օրը՝ Բակունցի տուն-թանգարանում անցկացվելիք գրական ցերեկույթի ժամանակ /օրվա մասին կտրվեն լրացուցիչ տեղեկություններ/:
-Շարադրությունները քննարկության են դրվելու mirhav.blogspot.com կայքում: Լինելու է նաև քվեարկություն: 
-Լավագույն աշխատանքները կհրապարակվեն: 

Աշխատանքներին կից անհրաժեշտ է ներկայացնել.
մասնակցի մեկ լուսանկար,
մասնակցի հեռախոսահամարը,
դպրոցի անվանումըհամարը, դասարանը:
Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել Ակսել Բակունցի տուն-թանգարան /հասցեն՝ ք.Գորիս, Մաշտոցի 41/ կամ ուղարկել էլեկտրոնային հասցեովmirhav@mail.ru, bakuncmuseum@mail.ru: 


Շարադրության խորագիրը վերաբերում է  Ա.Բակունցի «Մթնաձոր» ժողավածուին:




Комментариев нет:

Отправить комментарий