Դուխիկ Հայրապետյան, Իմ շող շաղիկներ, Գորիս, 2014, 166 էջ:
(Մանկապատանեկան բանաստեղծություններ և արձակ)
(Մանկապատանեկան բանաստեղծություններ և արձակ)
ԳՐԱԽՈՍԱԿԱՆ
Աստիճանները հետաքրքիր հորինվածք են՝ անհրաժեշտության բերումով:
Կյանքում էլ ամենուր աստիճաններ են:
Գրականության մեջ դա մի այլ դրսևորում ունի. դա սարքած-հնարածին չէ՝ դա գենով է, օժտվածության. արյան ու ավշի մեջ ունեցած սիրո չափով է: Դա ստեղծագործելու ներկապնակ է, դա տեսնել-նկատել-արտածել ոգեղեն շնորհք է, որ գալիս է մարդուս հետ, երբ կանխորոշվում էր նրա արարումի իրողությունը: