«Միրհավ» գրական խմբակի բլոգ-կայքի ադմինիստրացիան իր վրդովմունքն է հայտնում հանրապետական էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի՝ lratvutyun.am-ի դեմ, որը, խախտելով «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքի պարտադիր պահանջները, լուսանկար է արտատպել mirhav.blogspot.com-ից՝ առանց պատշաճ հղման: Սկզբնաղբյուրի նշումը պարտադիր էր, ինչը չարակամորեն անտեսվել է նշված կայքի կողմից: Ավելին, «կողոպտված» լուսանկարը, որը պատկերում է Գորիսում Ակսել Բակունցի 115-ամյակին նվիրված հանդիսույթից մի դրվագ, որևէ առնչություն չունի նյութի հետ՝ հրապարակված lratvutyun.am-ի հունիսի 26-ի լրահոսում:
29.06.2014
22.06.2014
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳՈՐԻՍՈՒՄ / Գևորգ Մշեցի Ջավրուշյան
Հարգելի՛գորիսեցիներ.
Հունիսի 24-ին, ժամը 15.00-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցի Ջավրուշյանի անհատական ցուցահանդեսը:
Գորիսի քաղաքապետարանը և ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղը սիրով հրավիրում են բոլոր արվեստասերներին՝ ներկա լինելու ցուցահանդեսի բացմանը:
Ցուցահանդեսի հովանավորն է Ֆրանսիայի Վիեն քաղաքի Հայ մշակույթի տունը:
Ցուցահանդեսի հովանավորն է Ֆրանսիայի Վիեն քաղաքի Հայ մշակույթի տունը:
17.06.2014
ԳՈՐԻՍՈՒՄ ՆՇՎԵՑ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 115-ԱՄՅԱԿԸ
Հունիսի 13-ին լրացավ հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակը: Գրական հոբելյանի առթիվ մայրաքաղաքից, Արցախից ու Հայաստանի տարբեր մարզերից գրողի ծննդավայր էին ժամանել բազմաթիվ հյուրեր՝ գրական աշխարհի ներկայացուցիչներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, պաշտոնական անձինք՝ արժանին մատուցելու մեծ գրողի անվանն ու <<մյուռոնի նման սրբազնագույն>> գործին:
Հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին Ակսել Բակունցի կիսանդրու և ապա՝ խաչքար-հուշաղբյուրի մոտ ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողությունով, այնուհետև շարունակվեցին գրողի տուն-թանգարանում, որտեղ Գորիսի կրթամշակութային կառույցների համատեղ ստեղծագործական ուժերով կազմակերպվել էր ցերեկույթ:
11.06.2014
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԲԱՆՏԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ
Բակունցի հետ բանտային կյանքի նույն դժնի օրերը կիսած Գուրգեն Մանուկյանը պատմել է հետևյալը. <<Բանտում Բակունցը որևէ բան գրում էր ծխախոտի փոքրիկ թղթիկների վրա լուցկու այրված ծայրով, որոնք պահպանելը հնարավոր չէր, քանի որ այրված լուցկու փոշին թղթի վրայից անէանում էր: Նրա մէջ կար գրելու ծարավ, կուտակված մտքեր ու պատկերներ, բայց ոչ թուղթ կար, ո՛չ էլ՝ թանաք: … Բակունցը շատ կենսասէր էր, ապրել ու տեսնել էր ուզում, բայց միաժամանակ չէր սարսում նրանից, ինչ որ գալու էր իր գլխին: Նա միայն տանջվում էր նրանից, որ աննպատակ, քմահաճ ու մութ գործերի զոհ է դառնում: Նա երբեք իրեն չցուցեց, որ գրող է ու կարևոր գործեր է ստեղծել:
Բաժիններ:
Ակսել Բակունց,
Գորիս,
հուշագրություն
ԱՅԴ ԳՈՒՆԱՏ ՍՈՒԲՅԵԿՏԸ / Չարենցի գրչով Բակունցին նվիրագրված առաջին բանաստեղծությունը


Բաժիններ:
Ակսել Բակունց,
բանաստեղծություն,
Եղիշե Չարենց
09.06.2014
ԿՆՇՎԻ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 115-ԱՄՅԱԿԸ
Հայ արձակի ամենաերևելի ներկայացուցիչ Ակսել Բակունցի ծննդյան 115-ամյակի միջոցառումները նախապատրաստող հանձնաժողովը տեղեկացնում է, որ, համաձայն հաստատված ժամանակացույցի, հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն գրողի ծննդյան օրը՝ հունիսի 13-ին՝ ժամը 11:00-ին Գորիսում՝ Բակունցի կիսանդրու և ապա՝ թանգարանում գտնվող խաչքար-հուշաղբյուրի մոտ ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողությունով: Նույն օրը՝ ժամը 11:30-ին, թանգարանում կկազմակերպվի գրական-երաժշտական ցերեկույթ՝ Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի, տուն-թանգարանի «Միրհավ» գրական խմբակի, Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի, Ա.Սաթյանի անվան երաժշտական դպրոցի համատեղ ստեղծագործական ուժերով: Հոբելյանական միջոցառումը կեզրափակվի Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանական խմբի պատրաստած ներկայացումով:
Տարվա ընթացքում տուն-թանգարանում և քաղաքի այլ մշակութային ու կրթական օջախներում կկազմակեպվեն Բակունցյան ընթերցումներ, գիտաժողովներ, բաց դասեր, թեմատիկ ցուցահանդեսներ, գրական վիկտորինաներ ու շարադրությունների մրցույթներ՝ նվիրված մեծանուն Գորիսեցու 115-ամյա հոբելյանին:
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
05.06.2014
«Խորին ակնածանքով է այստեղ ոտք դնում յուրաքանչյուր ոք...» / ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
«Միրհավ» գրական խմբակի հարցազրույցը Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի հետ
-Պարոն Սարգսյան, հաճելի է Բակունցի
տուն-թանգարանը տեսնել բարեկարգ, նորոգ ու ներկայանալի վիճակում: Ի՞նչ աշխատանքներ
են տարվել, ու՞մ կողմից և ի՞նչ արդյունքներ ունեք:
Երեք տարի, համարյա անընդմեջ, տուն-թանգարանում վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ են ընթացել: Վերջակետ դրվել է այս տարվա գարնանը՝ նոր ցուցադրության բացմամբ: Շենքը հիմնանորոգվել է, փոխվել է տանիքը, ամրացվել են կցակառույցի պատերը, անց է կացվել ջեռուցման, հակահրդեհային և արագ արձագանքման, լուսավորության համակարգեր: Այգու թերի բազալտե սահմանապատը ամբողջացվել է ու բազիքապատվել-ցանկապատվել: Փողոցի կողմից նույնպես թանգարանը բարեկարգվել է՝ առվի եզրաքարեր, ծաղկանոց ու մայթի ասֆալտապատում:
Այս ամենը հնարավոր է դարձել ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ Սոցներդրումների հիմնադրամի, Պոլսահայերի միության, մարզպետարանի և, հատկապես, ՀՀԿ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ, Սյունյաց նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի ջանքներով: Այժմ տուն-թանգարանը, իմ կարծիքով, ներկայանալի է անգամ ամենաքմահաճ ու բարձրաճաշակ այցելուի համար:
-Թանգարանում դեռ կա՞ն հրատապ լուծում պահանջող խնդիրներ, խոսեք առաջիկա ծրագրերի մասին:
Այս ամենը հնարավոր է դարձել ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ Սոցներդրումների հիմնադրամի, Պոլսահայերի միության, մարզպետարանի և, հատկապես, ՀՀԿ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ, Սյունյաց նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի ջանքներով: Այժմ տուն-թանգարանը, իմ կարծիքով, ներկայանալի է անգամ ամենաքմահաճ ու բարձրաճաշակ այցելուի համար:
-Թանգարանում դեռ կա՞ն հրատապ լուծում պահանջող խնդիրներ, խոսեք առաջիկա ծրագրերի մասին:
01.06.2014
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ / Իմ բողբոջներ արևաբույր...

Սուսաննա Մինասյանը ծնվել է 1952 թվականին Գորիսում: Ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը: Երկար տարիներ աշխատել է մանկապարտեզում՝ որպես դաստիարակչուհի: Սիրում է մանուկների աշխարհը և գրում է արձակ ու չափածո ստեղծագործություններ մանուկների մասին ու մանուկների համար: 2011 թվականին լույս տեսած «Սյունիքի գրողները մանուկների համար» գրքում զետեղվել են նաև Ս.Մինասյանի ոտանավորները: Լույս է ընծայել երկու ժողովածու՝ «Ծիածան»(2012), «Իմ բողբոջներ արևաբույր»(2012): Տպագրվել է «Փերի» մանկական ամսագրում, «Գրական Սյունիք» թերթում:
Подписаться на:
Сообщения (Atom)