Հատված Ս.Այվազյանի <<Ասուր, հե՜յ Ասուր>> ինքնակենսագրական վեպից
Մեր հին գյուղը հազարամյակների պատմություն ուներ. քանդեցին, բարձրացան սարահարթ: Վերացրին մի հին, հարուստ պատմություն, որ մնաց Ձորում, ապրածների սրտերի, հիշողությունների մեջ և կմնա այնքան, ինչքան նրանք կլինեն:
Ձորի մեր տունը, ինչպես բոլոր տները, մի ուրիշի տան վրա էր: Այսինքն՝ այդ ուրիշի տան կտուրը մեր տան բակն էր: Երբ ես փոքր էի, ուզեցի, որ մեր տան առաջ պարտեզ ունենանք: Պարտեզում ծաղիկներ լինեն, ծառեր ու մեծ ընկուզենի, որ ընկերներիս հետ պահմտոցի խաղամ՝ թաքնվեմ նրա թանձր սաղարթների արանքում: Որ ամռանը, լուսնյակ գիշերներին, նստենք նրա տակ և, ծաղիկների հոտը շնչելով՝ նայենք աստղերին, երազենք ու զարմանանք: Որ այդ ընկուզենու տակ, մեզ հետ նստի և ջաղացպան Ներսեսը՝ պատմություններ անի, մենք էլ լսենք ու չհագենանք:
Մի օր մտածեցի ու գտա, որ կարելի է այդպիսի պարտեզ ունենալ:
Մի պարկ հող թափեցի կտուրի մի անկյունում, կանաչ ճյուղեր տնկեցի, ապա ջրեցի և հիացած սպասեցի, որ մի երկու օր հետո մեծանալու են ծառերս, պարտեզս պարտեզ է դառնալու... Չդառավ: Մյուս օրը վեր կացա, տեսա ծառերս թառամել են, ծաղիկներս մեռել՝ գլուխները հողին դրած: Ես շատ տխրեցի, ինչպես տխրել էի իմ հոր մահով, որ մի ամիս առաջ էր տեղի ունեցել:

Անցան շատ տարիներ, պարտեզ ունենալու երազանքս իմ մեջ միշտ թարմ մնաց: Ձորի կարոտը սրտիս մեջ՝ ես մի տնակ շինեցի նոր գյուղատեղում և ծառեր տնկեցի, և ծաղիկներ ցանեցի: Արդեն շատ է ուշ ընկուզենիների տակ պահմտոցի խաղալու համար... Հիմա ես իմ պարտեզ կհրավիրեմ ապրող խաղընկերներիս: Ձորի իմաստուններին՝ մեռած թե կենդանի, Ձորի քաջերին, մեռած թե կենդանի, և երկար կզրոցեմ նրանց հետ: Առանց կանչելու կգա և նա... որը միշտ մնացել է ինձ հետ, բայց միշտ ինձնից հեռու... Միշտ ինձ հետ իմ պարտեզում կլինի մայրս: Տեսնես աշխարհում ավելի մեծ երջանկություն կա՞, քան այն, որ մայրդ միշտ մոտդ է: Եթե հարյուր տարեկան էլ դառնաս մորդ կողքին, ուրեմն երեխա ես և դու ծերություն չես ապրում:
Իմ պարտեզում ինձ այցի կգա հայրս, որին հազիվ եմ հիշում: Ես չգիտեմ, իրո՞ք այնպես էր, ինչպես հիշում եմ, թե երկու-երեք տարեկան լինելով՝ մի ուրիշ տեսակ էի տեսնում նրան: Նա իմ աչքի առաջ է՝ բեղերով, բեղերի պես հոնքերով և լայն ճակատով: Նա երբեք չի շարժվում, չի խոսում, բայց կգա, և մենք՝ հայր ու որդի, կքայլենք ծառուղիներով. հայրը՝ 35 տարեկան, որդին՝ 65: Նա դարձյալ լուռ կմնա: Իսկ ես կպատմեմ, թե ինչ տառապանքներ կրեցի իրենից հետո...
Կգան և իմ քույրերը: Ես երկու քույր ունեմ: Մեկին, որի անունը Հազարավարդ է, ես մեր տանը չեմ տեսել: Փոքր է եղել, երբ ամուսանցրել են, և մեր տանն այնքան էր լինում, որքան մեր հարևաններ Սուկուլուն Մանուշակը, Փանդունց Արփենը, Իստիլին Կատինը, Մեժլումանց Վարսենը: Միայն տարիներ հետո նա առանձնացավ նրանցից, դարձավ իմ հարազատ և անսահմանորեն սիրելի քույրը:
Երևի մորս հետ միշտ ինձ հետ իմ պարտեզում կլինի նաև մյուս քույրս՝ Աշխենը: Մենք այնքան ենք խոսել իրար հետ և դեռ այնքան ասելիք ունենք... Աշխենն ինչի մասին էլ որ խոսեր, պիտի արցունքոտվեր, երբեմն էլ ընդհատում էր խոսքը, որ սրբի հեղեղի պես հորդացող արցունքները կամ խեղդի հուզմունքը, որպեսզի ես էլ չհուզվեմ: Եվ նրա կյանքը միշտ արտասուք էր:
Ես միայն մի եղբայր ունեմ, որին Սերգո են ասում կամ Սերգեյ: Սրան էլ մեր տանը չեմ տեսել: Մի անգամ ես, մայրս և Աշխենը ձմռան մի խիստ ցուրտ օր գնացինք հարևանի տանը տաքանալու: Երբ վերադարձանք, սարսափեցինք՝ տեսնելով մեկին, որ կուչ էր եկել դռան առջև և սրթսրթում էր: Պարզվեց, որ դա իմ տասներեք տարեկան եղբայրն է: Նա բատրակ էր, տերը ծեծել էր էշը կորցնելու համար, և նա փախել էր: Մայրս հայհոյեց Սևի աղային՝ որդուն ծեծելու համար, և երկար լաց եղավ, թե չորս հոգի ինչպես պիտի ապրեինք սոված ու անհույս:
Իմ բատրակ եղբայրը ևս պիտի միշտ ինձ հետ լինի: Տառապանքը չի մոռացվում, միայն մեղմանում է պատմելով: Պիտի մի անգամ պատմի՝ գրեմ, հետո էլ կրկնի, որ շատ չտանջվի:
Բաց կլինի իմ պարտեզի դուռը նաև նրանց համար, որոնք ինձ ոչինչ չունեն ասելու, բայց ամռան տապին զովության կարիք կզգան, գարնանը կցանկանան վայելել ծաղիկների բույրը և պսակներ հյուսել նշանդրեքի համար կամ սիրածի սիրտը շահելու...

Комментариев нет:
Отправить комментарий