22.07.2014

ՍՈՆԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / Էտյուդ

Ծաղիկ,կանաչ,երկինք,սև:

-Տե՜ս, Երկրարարա'ծ, մրջյունների շուրջը սողուններ են հավաքվել:
-Ոչի՜նչ, ի՞նչ կա որ, բնական է: Դու ուշադրություն դարձրու մրջյունների գլխին տարածված կապույտին:
-Դու իսկապե՞ս տեսնում ես այդ կապույտը:
-Այո:
-Ամե՞ն օր:
-Իհակե ոչ, հակառակ դեպքում ինչպես մրջյունների շուրջը հավաքված սողուններ ամեն օր տեսնելիս, այնպես էլ այդ կապույտից կձանձրանայի ու կնողկայի:
-Լավ, իսկ ի՞նչ ես տեսնում կապույտի մեջ:
-Համենայն դեպս ոչ նրան, որին կարծում ես:
-Իսկ ես ո՞ւմ նկատի ունեի:
-Այն արարածին, որի արարման մասին ոչ մեկին հայտնի չէ, և որին բոլորն են տեսնում կապույտում: Իսկ ես ասում եմ՝ թող կրակի բաժին դառնա նա, քանզի ամենամեծ չարագործն է, բոլոր մեղքերի ակունքը:
-Լավ, արի առաջ գնանք, հոգիս հանեցիր քո մտատանջումներով:

Անձրևի կաթիլ, հարաբերական մաքրություն:
-Մայրի՜կ, այն տղան ասում է, որ ես գեղեցիկ եմ:
-Ե՞վ:
-Չգիտե՜մ:
-Մի՛ կարմրիր, ձագուկս:
-Լսեցի՞ր,-հարցնում է Երկրարարածը ընկերոջը,-մայրը սիրտ տվեց, և աշխարհը նրա ձագուկի համար արդեն լուսավոր է:
-Աչքերդ լայն բաց արա և պատասխանիր՝ քեզ համար աշխարհը գեղեցի՞կ է:
-Փոքրիկ աղջիկը գեղեցիկ է:
-Գրո՜ղը տանի, երբևէ հասկանալի կխոսե՞ս :
-Հասկանալին անհասկանալի է, եղբա՛յրս:

Դադար: Շարունակում են քայլել:
-Արի նստենք, և փոխիր դեմքիդ արտահայտությունը: Այնպիսիի տպավորություն է, Երկրարարա՛ծ, որ փնտրտուքների մեջ ես և սիրտ չես առնում գտնել փնտրածդ:
-Այո՛, փնտրտուքների մեջ եմ, ինձ եմ փնտրում և… վախենում եմ գտնել:
-Որովհետև՞…
-Որովհետև համոզված եմ՝ գտածս ինձ կոչնչացնի իսպառ. այն նման կլինի նրան, որին դուք տեսնում եք կապույտի մեջ:

Լռություն:



Комментариев нет:

Отправить комментарий