Իրիկնամուտին հասանք Գորիս: Սյունյաց սարերը մեզ դիմավորեցին սառնաշունչ ձյունախառը քամիով, իսկ տների տանիքների աղմուկը հրետակոծության ժամանակներն էին հիշեցնում: Հակառակ բնության խստության, Բակունցների ու Զադայանների ընտանիքները մեզ ընդունեցին ջերմությամբ: Մինչև ուշ գիշեր վառարանի շուրջ նստած, հարցուփորձ էինք անում անցյալից, դժվար օրերից, երբ Գորիսի կապույտ երկինքը սևանում էր հարևան հանրապետության տարածքից կրակված արկերից ու ռումբերից … Երբեք այդքան գեղեցիկ դեմքեր մի տեղ հավաքված չէի տեսել: (Սարոյանը Երևանում ուրախացել ու զարմացել էր հայերի բազմությամբ): Երևի փորձությունների ու հաղթանակների դրոշմն էր ստեղծում այդ տպավորությունը: Անսպասելի էր, բայց քաղաքը լուսավորված էր: Սարի լանջին թիկնած Վերիշենը հունական ողբերգությունների ամֆիթատրոն էր հիշեցնում, իսկ այն, ինչ առավոտյան տեսանք, իրական ողբերգության հետքերն էին` դպրոցի բակում հուշատախտակը նշում էր «գրադի» պայթած տեղը, ուր զոհվել էր բանաստեղծ Սպարտակ Բակունցը…08.06.2015
ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ / Բայց և որքա՜ն գեղեցիկ էր կյանքը …
Իրիկնամուտին հասանք Գորիս: Սյունյաց սարերը մեզ դիմավորեցին սառնաշունչ ձյունախառը քամիով, իսկ տների տանիքների աղմուկը հրետակոծության ժամանակներն էին հիշեցնում: Հակառակ բնության խստության, Բակունցների ու Զադայանների ընտանիքները մեզ ընդունեցին ջերմությամբ: Մինչև ուշ գիշեր վառարանի շուրջ նստած, հարցուփորձ էինք անում անցյալից, դժվար օրերից, երբ Գորիսի կապույտ երկինքը սևանում էր հարևան հանրապետության տարածքից կրակված արկերից ու ռումբերից … Երբեք այդքան գեղեցիկ դեմքեր մի տեղ հավաքված չէի տեսել: (Սարոյանը Երևանում ուրախացել ու զարմացել էր հայերի բազմությամբ): Երևի փորձությունների ու հաղթանակների դրոշմն էր ստեղծում այդ տպավորությունը: Անսպասելի էր, բայց քաղաքը լուսավորված էր: Սարի լանջին թիկնած Վերիշենը հունական ողբերգությունների ամֆիթատրոն էր հիշեցնում, իսկ այն, ինչ առավոտյան տեսանք, իրական ողբերգության հետքերն էին` դպրոցի բակում հուշատախտակը նշում էր «գրադի» պայթած տեղը, ուր զոհվել էր բանաստեղծ Սպարտակ Բակունցը…30.05.2015
Ա.ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈԻՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Ակսել Բակունցի տուն-թանգարանը Սյունիքի նշանավոր մշակութային օջախներից է, ուր այցելում են հայ և օտարազգի բազմաթիվ մարդիկ: Այցելում են գրողի տուն Պ.Սևակի բնորոշմամբ՝ պարտապանի կարգավիճակով և իրենց շնորհակալությունը, հոգու ջերմ խոսքը գրի առնում թանգարանի հուշամատյանում...
Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
«Ակսել Բակունցը Զանգեզուրի, Գորիսի ամենազուլալ գետն է, հայոց ամենախոս լեզուն է, մեր հնաբույր թախիծն է, էպոսից եկող մեր կանչն է, մեր տան աղոթքն է, էն կտրիճն է, որ գիտի իր սրտի զորությունը, էն նահապետն է, որ իր մեջ կրում է ընկուզենու իմաստուն լռությունը: Փա'ռք ու պատի'վ էս խրճիթին, էս դղյակին, վարար, զուլալ էս տանը, որ Բակունց է արարել ու տվել հայությանը: Դժվար է լինելու նրանց համար, ովքեր կփորձեն ճանապարհ անցնել առանց մեծն Թումանյանի, հախուռն Չարենցի, տեղով սեր ու բնություն, հենց հայրենիք ու Հայաստան լեզու Բակունցի:
Բակունցի շունչը միշտ զգանք մեր ծոծրակին>>:
Խոնարհումով` Հրաչյա Մաթևոսյան
14.06.2008
24.05.2015
«Ուզում եմ ծիծեռնակի գալով ես գնամ աշխարհից...» / Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Սուրեն Այվազյանի մահվան տարելիցին (ֆոտոշարք, հատվածներ բեմագրից)
Մայիսի 19-ին լրացավ հայ մեծահամբավ արձակագիր Սուրեն Այվազյանի մահվան 34-րդ տարելիցը, ինչի առթիվ Խնձորեսկում՝ նրա շիրմաքար-հուշակոթողի մոտ, տեղի ունեցավ հարգանքի տուրքի մատուցման արարողություն և հիշատակի հանդիսույթ, որը կազմակերպել էր <<Միրհավ>> գրական ակումբը:
Մեծանուն սյունեցու հիշատակը խնկարկելու էին եկել բազմաթիվ այվազյանասերներ: Ելույթով հանդես եկավ ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ, արձակագիր Ա.Ծատուրյանը՝ բարձր գնահատելով Սուրեն Այվազյանի դերը հայ գեղարվեստական արձակի զարգացման գործում: <<Գրողն իր ժամանակի դժվարին պայմաններում ու իրադարձերի մեջ եղավ ու մնաց որպես գրականության հաստատուն միջնաբերդ՝ թողնելով գրական հարուստ ժառանգություն, որ հատկանշվում է իմաստային հարստությամբ, բարձր գեղարվեստականությամբ, ասելիքի նպատակաուղղվածությամբ ու հանրային հնչեղությամբ>>:
21.05.2015
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ (լուսանկարներ)
Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերասի ընթացքում մայիսի 18-ը հռչակվել է թանգարանների միջազգային օր: 1978 թվականից ամեն տարի այդ օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, 2005 թվականից՝ նաև Հայաստանը:
Առաջին իսկ տարվանից տոնը մեծ արձագանք գտավ հանրության շրջանում: Արդեն 11 տարի արվեստասեր հասարակությունը ոգևորությամբ է սպասում <<Թանգարանների գիշեր>> ծրագրի շրջանակում իրականացվող ձեռնարկումներին՝ ակնկալելով նախորդ տարիների միջոցառումներին գերազանցող նոր իրադարձություններ: <<Թանգարանների գիշեր>>-ի շնորհիվ մեր մշակութային օջախներն ավելի մոտեցան հանրությանը, դարձան մտերմիկ ու անկաշկանդ շփումների, մեր ազգային արժեքներին հաղորդակցվելու հարազատ վայր:
2015-ին <<Թանգարանների գիշեր>> միջոցառումը նշվեց մայիսի 16-ին, իսկ Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին: ԻԿՕՄ-ի կողմից որպես Թանգարանների միջազգային օրվա նշանաբան էր ընտրվել <<Թանգարանները հանուն կայուն հասարակության>> խորագիրը:
13.05.2015
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ / Ծրագիր
Մայիսի 16-ին մեկնարկելու է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անց է կացվում մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում:
Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Այս տարի ԻԿՕՄ-ի կողմից որպես Թանգարանների միջազգային օրվա նշանաբան է ընտրվել <<Թանգարանները հանուն կայուն հասարակության>> խորագիրը:
10.05.2015
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ / Մի հայ հերոս
Կոստան Զարյանը, որ 1914 թվականին սկիզբ առած արյունալի պատերազմի առաջին իրադարձությունների օրերից, նկատի առնելով աշխարհում կատարվող քաղաքական փոփոխությունները, փայփայում էր Հայաստանի ազատության եւ անկախության միտքը, որ 1917-20 թվականներին եղել էր իտալական մի քանի թերթերի հատուկ թղթակիցը, հասել էր Կովկաս, մանրամասնորեն տեղյակ էր Կովկասում կատարվող իրադարձություններին, տասնյակ հոդվածներով լուսաբանել էր դրանք իտալական մամուլի էջերում, իհարկե, շատ լավ գիտեր, թե ինչ է հայ ազգային-ազատագրական շարժումը եւ, մանավանդ, թե ով է գեներալ Անդրանիկը:
Անդրանիկը ավելին էր, քան կարող է լինել մեծ անհատը. նա ոգի էր ու ազգային ոգու, մի ողջ ժողովրդի ազգային քաղաքական իղձերի մարմնացում: Անդրանիկի մահով փակվում էր հայ ազատագրական շարժման ամենալուսավոր ու ողբերգական էջերից մեկը, բայց հայոց պատմության մեծ հարցը շարունակում էր մնալ անպատասխան եւ անլուծելի:
Բաժիններ:
Անդրանիկ,
Էսսե,
Կոստան Զարյան
Подписаться на:
Сообщения (Atom)







