Ուրիշ են մեր քերծերը,
Ուրիշ են դաշտերն ատլաս,
Ուրիշ են մեր սարերը՝
Ձյունեղեն, անհաս:
Հողը՝ մանկություն-մուրազ,
Երկինքը՝ կարոտ մի հին,
Ջրերը՝ զուլալ ու պարզ,
Այնպե՛ս հեքիաթային:
Քարերը՝հովվական բարձ,
Ձորերը՝ խաս անկողին,
Ծաղկունքը՝ երազավարս՝
Կպած ժայռակողին:
Մարդիկ՝ իմաստուն ու խոր,
Ժայռի պես թիկնած հողին,
Ինչպես քո դարավոր
<<Փիթոսի ընկուզենին>>:
Եվ դու փարված սիրով
Մարդկանց, ջրին, հողին,
Մի օր գրող դարձար
Գրչով արարողի:
Սիրտդ շռայլորեն
Փռեցիր մարդկանց առաջ,
Երգեցիր պայծառ օրեր
Եվ անցյալի հառաչ:
Գնացիր դարերն անցած,
Տեսար ավեր ու խոց
Եվ արմատից վերընձյուղված
Ճակատագիրն հայոց:
Ուր գնացիր՝քեզ հետ
Զանգեզուրը տարար,
Հայրենի ակունք ու գետ,
Որոտանը վարար:
Մեր քերծերը տարար
Որ կարծրանաս,
Մեր սարերը տարար,
Որ բարձրանաս:
Մեր ձորերը տարար,
Որ խորանաս,
Մեր քարերը տարար,
Որ դիմանաս:
Դրա համար հայտնի
Բումերանգի պես
Հարյուր տարի հետո
Դու էլի մեզ հետ ես:
*Լուսանկարը՝ Քաջիկ Միքայելյանի անձնական արխիվից:
Արտատպելիս հղումը կայքին պարտադիր է:
Ուրիշ են դաշտերն ատլաս,
Ուրիշ են մեր սարերը՝
Ձյունեղեն, անհաս:
Հողը՝ մանկություն-մուրազ,
Երկինքը՝ կարոտ մի հին,
Ջրերը՝ զուլալ ու պարզ,
Այնպե՛ս հեքիաթային:
Քարերը՝հովվական բարձ,
Ձորերը՝ խաս անկողին,
Ծաղկունքը՝ երազավարս՝
Կպած ժայռակողին:
Մարդիկ՝ իմաստուն ու խոր,
Ժայռի պես թիկնած հողին,
Ինչպես քո դարավոր
<<Փիթոսի ընկուզենին>>:
Եվ դու փարված սիրով
Մարդկանց, ջրին, հողին,
Մի օր գրող դարձար
Գրչով արարողի:
Սիրտդ շռայլորեն
Փռեցիր մարդկանց առաջ,
Երգեցիր պայծառ օրեր
Եվ անցյալի հառաչ:
Գնացիր դարերն անցած,
Տեսար ավեր ու խոց
Եվ արմատից վերընձյուղված
Ճակատագիրն հայոց:
Ուր գնացիր՝քեզ հետ
Զանգեզուրը տարար,
Հայրենի ակունք ու գետ,
Որոտանը վարար:
Մեր քերծերը տարար
Որ կարծրանաս,
Մեր սարերը տարար,
Որ բարձրանաս:
Մեր ձորերը տարար,
Որ խորանաս,
Մեր քարերը տարար,
Որ դիմանաս:
Դրա համար հայտնի
Բումերանգի պես
Հարյուր տարի հետո
Դու էլի մեզ հետ ես:
*Լուսանկարը՝ Քաջիկ Միքայելյանի անձնական արխիվից:
Արտատպելիս հղումը կայքին պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий