Անուրախ կյանքիս կրակն անկեզ
Թաղած հատակում անցնող օրվա.
Անհայտ, անանուն մի խնդությամբ
Ես հոգնած աչքս հառում եմ քեզ:
Անծայր ցավերով այսքան ցավոտ,
Ես ուրիշ ծիծաղ-ծաղիկ չունեմ,
Տրտմության միջից անցնող օրվա
Շողա, ներշնչման տաք առավոտ...
Եվ ճամփորդի պես երկար ճամփի
Իմ մեն-մենության սարսափն առած,
Հեռու աստղերի փոշին վրաս՝
Վերջապես տար ինձ ուրախ ափի: -
Եվ տառապանքը հույսի բեկող
Լույսիդ հանդիպման այսքան նսեմ՝
Տու՛ր ինձ, արդա՜ր իմ,
Իմ մեծ ծիծաղի ձայնը խորունկ
Իմ մե՜ծ կարոտի աստղից եկող...
***
Դու պիտի գայիր, աղջիկս, պիտի գայիր,
Լուսնոտի պես պիտի եկած լինեիր վաղուց,
Քանզի մի վայրկյան է լինում հավատքի՝
Ամեն ինչ ունայնորեն մոռանալուց առաջ:
Պիտի գտնեիր օրոցքս քամու նման հարբած
Եվ սիրեիր պատանության օրերում արծաթ,
Պիտի տանեիր ինձ աչքերի մեջ խաբված
Եվ բաց թողնեիր ապա տափաստանում արձակ:
Քանզի մի վայրկյան է լինում հավատալու
Մոռացման իրիկվա մարմրումի մեջ կանաչ,
Դու պիտի գայիր, աղջիկս, պիտի գայի՜ր,
Դու՝ իմ հավատքը միակ դառնալուց առաջ:
***
Առավոտ իմ, տեղից պոկված,
Այս քրքրված արահետով
Ո՞ւր ես հիմա ինձ տանելու,
Առավոտ իմ, թևը կոտրած:
Քամիները եկել, անցել
Անքուն, անքեն տարիներս. -
Արտիս լքված հնձանի մեջ
Խրախճանքի երգ են բացել:
Ամեն անգամ ամեն քայլիս
Քանի՜ կարոտ-հավք եմ թաղել,
Աչքերիս մեջ ծվեն-ծվեն
Խուլ տառապանք սոված գայլի:
Առավոտ իմ, տեղից պոկված,
Այս քրքրված արահետով
Ո՞ւր ես հիմա ինձ տանելու,
Առավոտ իմ, թևը կոտրած...
***
Թաղած հատակում անցնող օրվա.
Անհայտ, անանուն մի խնդությամբ
Ես հոգնած աչքս հառում եմ քեզ:
Անծայր ցավերով այսքան ցավոտ,
Ես ուրիշ ծիծաղ-ծաղիկ չունեմ,
Տրտմության միջից անցնող օրվա
Շողա, ներշնչման տաք առավոտ...
Եվ ճամփորդի պես երկար ճամփի
Իմ մեն-մենության սարսափն առած,
Հեռու աստղերի փոշին վրաս՝
Վերջապես տար ինձ ուրախ ափի: -
Եվ տառապանքը հույսի բեկող
Լույսիդ հանդիպման այսքան նսեմ՝
Տու՛ր ինձ, արդա՜ր իմ,
Իմ մեծ ծիծաղի ձայնը խորունկ
Իմ մե՜ծ կարոտի աստղից եկող...
***
Դու պիտի գայիր, աղջիկս, պիտի գայիր,
Լուսնոտի պես պիտի եկած լինեիր վաղուց,
Քանզի մի վայրկյան է լինում հավատքի՝
Ամեն ինչ ունայնորեն մոռանալուց առաջ:
Պիտի գտնեիր օրոցքս քամու նման հարբած
Եվ սիրեիր պատանության օրերում արծաթ,
Պիտի տանեիր ինձ աչքերի մեջ խաբված
Եվ բաց թողնեիր ապա տափաստանում արձակ:
Քանզի մի վայրկյան է լինում հավատալու
Մոռացման իրիկվա մարմրումի մեջ կանաչ,
Դու պիտի գայիր, աղջիկս, պիտի գայի՜ր,
Դու՝ իմ հավատքը միակ դառնալուց առաջ:
***
Առավոտ իմ, տեղից պոկված,
Այս քրքրված արահետով
Ո՞ւր ես հիմա ինձ տանելու,
Առավոտ իմ, թևը կոտրած:
Քամիները եկել, անցել
Անքուն, անքեն տարիներս. -
Արտիս լքված հնձանի մեջ
Խրախճանքի երգ են բացել:
Ամեն անգամ ամեն քայլիս
Քանի՜ կարոտ-հավք եմ թաղել,
Աչքերիս մեջ ծվեն-ծվեն
Խուլ տառապանք սոված գայլի:
Առավոտ իմ, տեղից պոկված,
Այս քրքրված արահետով
Ո՞ւր ես հիմա ինձ տանելու,
Առավոտ իմ, թևը կոտրած...
***
Քեզ հետ միասին,
ով կարոտի եղբայր...
Ե.Չարենց
Ինչպես որ կնոջ կոնքերն են գգվում
Սիրարծարծ ձեռքով ու ոգով կարկամ,
Այդպես քո երգի տանջանքին քրքում
Փարվեցի մի օր կրքով նախնական:
Հին մեղքս երգիդ արյամբ ողողված՝
Ես ճամփա ընկա փնտրելու արև,
Որ տարփանքներիս մշուշում շողա
Անձկալի հուրը պարզ ու արդարև:
Եվ լսում էի ես սրտով անդորր,
Որ խուլ ողբանքով փլվում է վրաս,
Ինչ որ սիրել է մարմինն իմ մի օր,
Ե՛վ փայլն օրերի, և՛ կիրք ու երազ: -
Եվ գնում եմ դեռ՝ թշվառ ուղևոր,
Անփայլ հուշերով ու ճամփով արյան,
Տրված պատկերին քո աղետավոր
Եվ մորմոքին քո մեծ ու նաիրյան...
ՍԵՎԱԿԸ
- Կա՞ բանաստեղծություն.
Համարիր, որ չկա.-
Ասում էր Սևակը,-
Եվ ամայության մեջ
Աստըծո օրհնությամբ
Քեզ տրվածն հորինիր:
Սխրանքի հանդիման
Միայնակ ու անտեր՝
Մի գիշեր մեղմորեն
Ասում էր Սևակը: -
Եվ փայլեցնում էր
Աչքերի մեջ փխրուն
Երկնային կըրակը,
Եվ կծկվում էր.-
Մանուկ էր Սևակը,-
Գորշ վերարկուի մեջ:
***
Այս տրտմության մեջ հին
և ստվերներում պղտոր
դու տեսնում ես հիմա
իմ կասկածները ցուրտ: -
Ինձ անհայտ մնացած
ճանապարհի վրա
ինձ կորցնելու ցավից
ո՞վ է տխրելու արդյոք:
Երբ ես չեմ լինի արդեն
այսքան լուսավոր
և այսքան պայծառ,-
հին մշուշների մեջ
ո՞վ է երևալու արդյոք՝
իմ հին տարիների
այսքան հիմնահատակ,
հանգած արևը փնտրելու:
Աստված, երևացրու ինձ
իմ աչքերը նորից
և բարձրացրու օրվա
թախիծներից անծայր: -
Աստված, երևացրու ինձ,
երբ թվում էր այնպես,
թե աստված է, մեղա՜,
նայում իմ աչքերից...
Комментариев нет:
Отправить комментарий