Մայիսի 16-ին մեկնարկելու է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անց է կացվում մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում:
Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Այս տարի ԻԿՕՄ-ի կողմից որպես Թանգարանների միջազգային օրվա նշանաբան է ընտրվել <<Թանգարանները հանուն կայուն հասարակության>> խորագիրը:
2015 թվականը հայ ժողովրդի համար խորհրդանշական է: Համայն հայությունն ամբողջ աշխարհում հիշատակում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
2015 թվականը հայ ժողովրդի համար խորհրդանշական է: Համայն հայությունն ամբողջ աշխարհում հիշատակում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
2015թ. Հայաստանի Հանրապետությունում Թանգարանների միջազգային օրվա միջոցառումները նվիրված են լինելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ուստի ՀՀ Մշակույթի նախարարությունը առաջարկել է միջոցառումներն անցկացնել <<Թանգարաններ. Հիշողության վկաներ>> խորագրի ներքո:
2015 թ. միջոցառումների մասնակից թանգարանների թիվը 111-ն է: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թանգարանների գիշեր» ակցիային և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք նոր թանգարաններ՝ Հայաստանից և Արցախից: 111 թանգարան 2 օրերի ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ հնարավորություն ստեղծելով ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:
Թանգարանների միջազգային օրվա առթիվ Ակսել Բակունցի տուն-թանգարանը և <<Միրհավ>> գրական ակումբը ծրագրել են <<Թանգարանը՝ կամուրջ և հիշողություն>> խորագրով միջոցառումների շարք, որը ներկայացնում ենք ստորև.
Մայիսի 16
17:00 Թանգարանի այգում չորացած հաստաբուն ծառի վրա Դիլան դայու դեկորատիվ
քանդակի բացում (քանդակագործ` Ժ.Մարտիրոսյան)
17:00 Թանգարանի այգում չորացած հաստաբուն ծառի վրա Դիլան դայու դեկորատիվ
քանդակի բացում (քանդակագործ` Ժ.Մարտիրոսյան)
17:30 Մի ցուցանմուշի պատմություն
18:00 <<Չմոռանաս ինձ, ես քո տունն եմ>>. գրական-երաժշտական կոմպոզիցիա`
նվիրված Հայոց Մեծ Եղեռնի դարալիցին
18:45 <<Թերթելով թանգարանի հուշամատյանի էջերը...>>. ընթերցումներ
18:00 <<Չմոռանաս ինձ, ես քո տունն եմ>>. գրական-երաժշտական կոմպոզիցիա`
նվիրված Հայոց Մեծ Եղեռնի դարալիցին
18:45 <<Թերթելով թանգարանի հուշամատյանի էջերը...>>. ընթերցումներ
19: 30 Գործիքային երաժշտության կենդանի կատարումներ (շվի, դուդուկ, ջութակ, կիթառ)
21:00 Բակունցների հնաբույր ինքնաեռի շուրջ. ավանդական թեյախմություն
Մայիսի 18
Մայիսի 18
14:30 <<ԵՂԵՌՆԱՊԱՏՈՒՄԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ.
ՔԻՉ ՀԱՅՏՆԻ ԵՎ ԱՆԾԱՆՈԹ ԳՈՐԾԵՐ>>
Գիտական ընթերցումներ
Վարդան Սարգսյան, Բակունցի տուն-թանգարանի տնօրեն
<<Ծիրանի փողը՝ հայենեիքի անկորնչելի հիշողության հազարամյա խորհրդանշան...>>
Թեհմինա Մարության, բ.գ.թ., դոցենտ
1915թ. ազգային մեծ ողբերգության անդրադարձը Սիմոն Սիմոնյանի <<Լեռնականներու վերջալույսը>> և <<Սիփանա քաջեր>> ժողովածուներում
Լիլիթ Թունյան, բ.գ.թ.
Անդրանիկ Ծառուկյանի <<Սերը Եղեռնին մեջ>> վեպը
Լիլիթ Մովսիսյան
Սերո Խանզադյանի <<Վեց գիշեր>> վիպակը
Արուս Հայրապետյան
Անդրանիկ Ծառուկյանի <<Մանկություն չունեցող մարդիկ>> վեպը
Անուշ Էյլազյան
Երվանդ Օտյանի <<Թիվ 17 խաֆիեն>> վեպը
Անի Մկրտչյան
Հակոբ Կարապենցի <<Նոր աշխարհի հին սերմնացանները>> պատմվածաշարը
Գոհար Հովսեփյան
Նորայր Ադալյանի <<Սև քառակուսի կարմիր անապատում>> վեպը
Ա.Բակունցի տուն-թանգարան
<<Միրհավ>> գրական ակումբ
Միջոցառումներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Սիրով սպասում ենք ձեզ:
Improve mood 6. http://s15zgyvxzo.dip.jp http://th83r4kord.dip.jp http://g570s6teu0.dip.jp
ОтветитьУдалить