12.09.2022

ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ / Հայհոյանքի ուժը

Վա­ղուց էի մտմտում հայ­հո­յա­խո­սութ­յան հաղ­թար­շավն ու նրա ա­րա­տը պար­սա­վել: Եվ ի­րոք, հա­պա մի պահ մեր շուր­ջը նա­յենք, հա­մա­ցան­ցում զօր ու գի­շեր բա­զում ո­գես­պառ, ու­նայ­նա­գործ էակ­ներ հոգ­ևոր պժգանք՝ գար­շանք են ցրում: Ի­մա­ցութ­յան ա­կունք­նե­րը կար­ծես ցա­մա­քել են, ան­զո­րութ­յան նա­խա­պա­շա­րու­մի քա­րո­զը՝ վա­րա­րել: Ա­մե­նուր խար­խա­փանք է ու ա­տե­լա­վառ շփոթ. գո­յի­մաստ խոս­քի՝ գրե­թե իս­պառ բա­ցա­կա­յութ­յուն։ Հենց մի նշույլ ան­հա­մա­ձայ­նութ­յան, և մարդս պատ­րաստ է ի ցույց հա­նել մայ­րե­նի լեզ­վի նկուղ­նե­րից գո­յա­ցող հայ­հո­յա­խո­սութ­յուն­նե­րի ողջ զի­նա­նո­ցը…
– Ի՞նչ կա զար­մա­նա­լու, բա ա­սում ես՝ ու­շունց ես տա­լիս, բա ու­շունցն ի՞նչ ա­նի դրանց,- ա­սաց Խո­րե­նը՝ հայ­հո­յա­խոս պատ­կա­ռե­լի բա­րե­կամս, ու ան­հաս­ցե հայ­հո­յեց:- Հ­րեն,- հան­դարտ շա­րու­նա­կեց,- էդ­քան խա­չեր են դնում՝ հե­րիք չի, էլ բար­ձունք չեն թո­ղել՝ պղծել են, հի­մա էլ, խելք­նե­րին ա­շե­ցեք, Ք­րիս­տո­սի ար­ձանն են ու­զում դնեն: Ա՛, ձեր… խալ­խերն ինչ են ա­նում, դուք՝ ինչ… Էլ աշ­խար­հում քա­ղաք չեն թո­ղել՝ ե­կե­ղե­ցի են կա­ռու­ցել, իսկ եր­կի՞­րը… ձե­ռից գնում է:
Խո­րե­նը հան­րա­ճա­նաչ էր ու տա­րի­քի հետ նաև՝ բե­ռով վաս­տակ ու­ներ: Հայ­հո­յել սի­րում էր, բայց ոչ եր­բեք՝ տա­նը։ Գի­տեր՝ որ­տեղ: Ըն­կեր­նե­րից շա­տերն ար­դեն չկա­յին՝ կա­րոտ ու­ներ: Հա­ճախ էր միա­նում մեր ըն­կե­րախմ­բի կե­րու­խու­մին ու… հոր­դում էր հայ­հո­յան­քը: Ա­պա­հով­ված էր ու ստեպ-ստեպ ինքն էր սե­ղան բա­ցում: Մեկ-մեկ մտեր­միկ զրու­ցում էինք:
– Ան­կապ երկ­րում են շատ ու­շունց տա­լիս. այն­տեղ, ուր շատ են տագ­նապն ու ա­նո­րո­շութ­յու­նը, ա­նար­դա­րութ­յունն ու զրկան­քը՝ հայ­հո­յա­խո­սութ­յու­նը ծաղ­կում, փթթում է: Օ­րի­նակ՝ սո­վե­տի վեր­ջին տա­րի­նե­րին պաշ­տոն­յա­նե­րի խոս­քում հի­շո­ցը քիչ էր, այժմ ու­րիշ է: Լ­սիր՝ մի տես ին­չե՜ր են խո­սում խորհր­դա­րա­նում: Ա՛, քո տու­նը շին­վի, սաղ աշ­խար­հը լսում է, է՜,- ա­սաց ու հան­դի­սա­վոր հղեց.
– Թող ոչ ոք չհա­մար­ձակ­վի նա­խա­տին­քով և հայ­հո­յութ­յամբ բա­ցել իր բե­րա­նը որ­ևէ մար­դու պատ­վի ու պաշ­տո­նի դեմ, ով էլ որ սա լի­նի: «Ո­րո­գայթ Փա­ռաց», հոդ­ված 129: Գ­նա՝ ստու­գիր, ու նաև տես, թե էլ ին­չեր է գրված մեր այդ­պես էլ չստեղծ­ված ե­րազ-պե­տութ­յան սահ­մա­նադ­րութ­յան մեջ:
Ա­սաց ու նստեց թևա­թափ: Հա­նեց ցի­լինդր կոչ­վող գլխար­կը, ո­րի վեր­ջին կրողն էր ին­քը մեր քա­ղա­քում, սղա­լեց մա­զե­րը, բռնցքած ձեռ­քը հե­նեց այ­տին, հա­յաց­քը հա­ռեց աչ­քե­րիս, թե՝
– Զար­մա­նում եմ… խի՛ ես զար­մա­նում՝ լե­զուն ո՛չ ոս­կոր ու­նի, ո՛չ էլ տա­կին՝ փուշ…
– Բայց ա­սում են՝ մեր ժո­ղո­վուրդն այն­քան էլ հայ­հո­յա­բե­րան չէ, ու հի­շո­ցը զգա­լի տեղ չու­նի մեր մշա­կույ­թի մեջ,- հա­րե­ցի:
– Հայ­հո­յան­քը կա մարդ­կութ­յան ման­կութ­յան ար­շա­լույ­սից ի վեր: Բա­նահ­յու­սա­կան գո­հար­ներ են ծնվել հայ­հո­յա­խո­սութ­յան ըն­դեր­քում, փայ­լա­տա­կել՝ չքա­ցել ու դեռ կան: Դա յու­րօ­րի­նակ, ա­նար­յուն մար­տար­վես­տի տե­սակ էր ու մրցաս­պա­րեզ՝ նաև, ինչ­պես ա­շու­ղա­կան զվարթ մե­նա­մար­տե­րը: Հի­շում եմ սա, որ­պես պա­տա­նե­կան հի­շո­ղութ­յան պա­տա­ռիկ,- ա­սաց ու մտա­սուզ­վեց առ­կայ­ծող հու­շե­րի դեղ­նահր­կեզ հե­ռու­նե­րում: Ս­պա­սումս եր­կա­րեց:
– Հին գյու­ղը,- վեր­ջա­պես խո­սեց,- թիկ­նած էր կիր­ճի դի­մա­կա եր­կու դա­րա­վանդ­նե­րին: Պաղ զեփ­յու­ռի թևին մշտա­պես ճախ­րում էին մարդ­կանց ճի­չու­կան­չե­րը: Ն­րանց մեղ­րա­ծոր ա­ղա­ղակ­նե­րը, զարն­վե­լով ա­ռա­պար­նե­րին, մա­րող ղո­ղանջ­նե­րի նման ար­ձա­գան­քում էին հե­ռու­նե­րում: Եր­կու լեռ­նա­կան­ներ լեզ­վակռ­վի էին բռնվել՝ դիր­քա­վոր­ված հա­կա­դիր ձո­րա­լան­ջե­րին: Որ­պես երկ­սայ­րի տե­գա­շեղբ, սու­րում էր եր­կուս­տեք հայ­հո­յան­քը բիրտ, խո­ցո­տում ան­տես, ա­նար­յուն: Կող­մե­րից մեկն աժ­դա­հա էր: Ա­սում էին, որ սրա մա­հակն այն­քան ծանր է ե­ղել, որ որ­տե­ղով քարշ է տվել՝ տե­ղը ե­րեք ա­միս խոտ չի բու­սել: Ու սրա նյար­դե­րը տե­ղի են տա­լիս: Երբ կա­տա­ղած նետ­վում է ա­ռաջ, մրցա­կիցն ա­հա­բեկ գո­չում է.
– Գա­լիս ես՝ ի՞նչ ա­նես, հո մարդ չե՞նք սպա­նել, դու՝ էդ­տե­ղից, ես՝ էս­տե­ղից, կռիվ­ներս ա­նենք՝ պրծնի՝ գնա:- Ու կռի­վը կանգ­նում է: Բա՜… ե­ղել է նաև ծի­սա­կան հայ­հո­յանք. մա­նուկ ժա­մա­նակ, երբ հո­տաղ էի՝ լսել եմ մաճ­կալ­նե­րից: Մեկ-մեկ, որ խո­փը դեմ էր առ­նում քա­րին, տա­լիս էր՝ քիչ էր մնում ա­տամ­ներս թա­փեր: Թունդ ու­շունց-մաղ­թանք էին տա­լիս վա­րա­տե­ղը հաց բե­րող կա­նանց ու աղ­ջիկ­նե­րին: Ի դեպ՝ նրանց լսե­լի: Ինչ­պես հո­րո­վե­լով-ջան­քով հողն էին սերմ­նա­վո­րում-ցա­նում, այն­պես էլ հայ­հո­յան­քով այ­րա­կան կա­նանց էին ցան­կա­լի սերն­դա­զո­րա­գործ մայ­րա­կան շնորհ հղում: Դա յու­րօ­րի­նակ ա­ղոթք-հմա­յանք էր՝ չար­խա­փան զո­րութ­յամբ: Եվ դա նոր­մալ էր ըն­կալ­վում՝ հե­թա­նոս սո­վո­րույթ էր:
Ա­սաց, մատ­ներն ա­գու­ցեց ի­րար մեջ, հո­րան­ջե­լով բա­զուկ­նե­րը վեր պար­զեց, ձգվեց ու թե՝
– Ա՛, ես դրանց… ա­սում ես՝ մեր մշա­կույ­թի մեջ: Մ­շա­կույթ ե՞ն թո­ղել՝ հի­նը հիմ­նա­քա­րու­քանդ են ա­րել՝ նա­խան­ձե­լի ջա­նա­սի­րութ­յամբ: Նոր հա­վա­տի մեջ հայ­հո­յան­քի տա­բու կար: Հ­րա­պա­րա­կավ հայ­հո­յած մարդն այդ օ­րը ե­կե­ղե­ցի մտնե­լու ի­րա­վունք չու­ներ:
– Ի­րո՞ք:
– Ա­յո՛:
Եվ ի՞նչ ու­նե­նար: Իս­լա­մի ա­հա­լից ծո­վում ո՞վ էր քրիս­տոն­յա կի­սաստ­րուկ հպա­տա­կին հան­դուր­ժել հայ­հո­յել: Եվ ո՞ւմ հայ­հո­յեր: Նա­յեք մեր հի­շոց­նե­րի բա­ռամ­թեր­քը՝ ոչ մի հայ­կա­կան բան: Ան­գամ՝ մինչ այժմ: Նա­խա­տինքն ու լու­տան­քը տի­րո­ղի մե­նաշ­նորհն էին: Ջ­լատ էր ու տկար մեր հայ­րե­նա­տեր ա­զա­տա­նին: Մեր ոս­կե հուն­դե­րը, դա­րեր ի վեր, անպ­տուղ­-ան­սե­րունդ սմքել են: Սմ­քել են՝ մի կտոր չոր­թան ա­ղա­չուն ու գթա­մուր լեզ­վի տակ, մեր ա­նա­ռիկ բեր­դաշ­խար­հում այն­քա՜ն ա­ռա­տո­րեն սփռված ա­րանց ու կու­սա­նաց մե­նաս­տան-ա­նա­պատ­նե­րում: Ու ո­թել է մեր ցե­ղի ա­րար­չա­կան բազ­կե­րա­կը… անխ­նա…
– Բայց ի՞նչ եք կար­ծում, ո՞րն է հայ­հո­յան­քի բուն պատ­ճա­ռը,- հարց­րի:
– Հայ­հո­յան­քը ծնվում է հույ­զից: Հույ­զը բխում է սրտից, ցո­լա­նում՝ փայ­լա­տա­կում դեմ­քին, այ­լա­կերպ­վում, դառ­նում զայ­րույթ ու զար­մանք… չքա­նում՝ հանգ­չում: Ին­չե՜ր է պար­տա­կում դեմ­քը բյուր­դի­մակ: Մարդ­կա­յին կեր­պա­րանքն ա­նեզր ու ա­նել հույ­զե­րի ցու­ցաս­պա­րեզն է ու… դամ­բա­րա­նա­դաշ­տը,- վրա տվեց փու­թով, ա­պա՝ թե.
– Հայ­հո­յա­կան պոռթ­կու­մը զո­րա­վոր հա­մա­դար­ման է: Ինչ­քա՜ն սրտեր կպայ­թեին, ե­թե չլի­ներ լա­րում­նա­պարպ բա­լա­սա­նը: Կծն­վի նա՛և զո­րութ­յու­նից, և՛ ան­զո­րութ­յու­նից, և՛ կա­րեկ­ցան­քից, և՛ ա­տե­լութ­յու­նից… ու կհնչի հա­ճախ՝ ա­կա­մա: Ան­գամ երբ­ևէ հայ­հո­յանք չլսած մա­նու­կը դա ա­նե­լու հա­կում է դրսևո­րում: Ա­վե­լին՝ հո­րի­նում է: Որ­դիս, օ­րի­նակ, նե­ղաց­նո­ղին «տոզ­նիկ», «դո­զա­վա­լի», «կա­կոզ­նիկ» ու նման այլ բա­ռե­րով էր պատ­վում: Վեր­ջա­պես, ա­սում են, կա բու­ժա­մե­թոդ՝ հայ­հո­յա­թե­րա­պիա, ու այն խնդիր­ներ է լու­ծում:
– Հա՛, բայց դա այլ խնդիր է. առ­նա­կա­նութ­յան հետ կապ­ված: Ի՞նչ եք կար­ծում՝ հա­սա­րա­կութ­յան ո՞ր շեր­տե­րի լե­զուն էր ա­վե­լի շատ պղծա­լից:
– Ս­տո­րին: Նա­յեք՝ քննեք սլա­վոն ցե­ղի լեք­սի­կո­նը, ո­րը դեռ դա­րու­կես ա­ռաջ մե­ծավ մա­սամբ ճորտ էր: Ցան­կա­ցած միտք դյու­րո­րեն ար­տա­հայտ­վում է ան­պար­կեշտ եռ­յա­կով, ու խոս­քի մեջ հա­մար­յա ագ­րե­սիա չկա: Ն­րանք գո­յու­թե­նա­կան սպառ­նանք չու­նեին. գեղ­ջուկ կեն­ցաղն էր հայ­հո­յա­ծին: Ի դեպ, հայ­հո­յան­քի մի տե­սակ էլ կա, որ տա­րած­ված է գլխա­վո­րա­պես մեր լեռ­նաշ­խար­հում: Այս դեպ­քում այն ար­տա­բեր­վում է ոչ թե ցա­սու­մից, այլ, մի տե­սակ, կրա­վո­րա­կան ար­տա­հայ­տութ­յամբ, բայց և, սա­կայն, սե­փա­կան անձն ընդգ­ծե­լու մղու­մով և հիմ­քում ու­նի որ­ևէ օ­տա­րա­մուտ ան­վան կամ բա­ռի տա­ռա­դար­ձութ­յան տա­րօ­րի­նա­կութ­յու­նը: Ու հա­ճախ կա­րող ես տես­նել, թե ինչ­պես է մի ար­հես­տա­վոր ա­սում հաս­տա­տա­պես սխալ դիր­քո­րո­շում ու­նե­ցող մյուս ար­հես­տա­վո­րին. «Ա՜յ, Պա­րա­նա­պա­նե­մաս(1) տես­նես»…
Լավ, լավ, գլուխս… հար­թու­կե­ցիր, բեր մեր է­շի գնից խո­սենք՝ էս երկ­րի վերջն ի՞նչ է լի­նե­լու,- ա­սաց լուրջ-լուրջ ու ոտ­քի կանգ­նեց:
– Չ­գի­տեմ, վեր­ջից ե­կո­ղի դեռ չեմ հան­դի­պել. հան­դի­պեմ՝ կա­սեմ,- հեգ­նե­ցի:
– Յա­մա՜ն կա­սես. կա­սե՜մ: Էլ ա­սե­լու բան չկա. երգ­ներս երգ­ված է. քա­նի դեռ հույս­ներս խա­չի վրա է: Ու ո­գե­թա­փուր թի­կունք­նե­րիս խա­չեր ա­ռած, մեր իսկ հո­գու թա­փառ տեն­չով, աշ­խար­հա­ցիր, հաս­տատ, կլի­նենք, ու մի սևա­գիր ա­նեծք հա­վերժ կխա­րան­վի մեր ազն­վա­ծին ցե­ղի ճա­կա­տին: Հե­ռու չէ այդ օ­րը, ե­թե խել­քի չգանք. ե՛ս դրանց մե­րը…- ա­սաց ու հրա­ժեշտ տվեց, օ­րեր անց, նաև՝ պա­տիր աշ­խար­հին:

1. Գետ Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­յում։

Վարդան Սարգսյան 
Ակսել Բակունցի տուն-թանգարանի վարիչ, արձակագիր

Աղբյուրը՝ 22/07/2022 , ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ

1 комментарий:

  1. Մի՛ նստեք ու մի՛ դիտեք, թե ինչպես է ձեր հարաբերությունները կամ ամուսնությունը դանդաղորեն փլուզվում, ինչպես ես։ Իմ վեց տարվա հարաբերություններն ավարտվեցին, և իմ ընկերը արգելափակեց ինձ բոլոր սոցիալական ցանցերում։ Ես սրտով կոտրված էի և անվերջ լաց էի լինում, բայց խորքում գիտեի, որ լացը ոչինչ չի շտկի։
    Նրա հանդեպ ունեցած սիրո պատճառով ես անընդհատ փնտրում էի լուծում՝ ինչ-որ բան, որը կարող էր նրան վերադարձնել։ Խնդրում եմ, մի՛ դատեք ինձ։ Ամեն ոք, ով իսկապես սիրահարված է եղել և սիրված է եղել դրա դիմաց, կհասկանա, թե ինչպես եմ ես զգում։
    Ինտերնետում որոնելիս ես հանդիպեցի բազմաթիվ մեկնաբանությունների այն մասին, թե ինչպես է բժիշկ Դոնը օգնել մարդկանց վերականգնել իրենց հարաբերություններն ու ամուսնությունները։ Ոմանք նույնիսկ պնդում էին, որ նա օգնել է բուժել քաղցկեղը, ՄԻԱՎ-ը, հերպեսը և այլն։ Հուսահատությունից դրդված՝ ես որոշեցի կապվել նրա հետ և բացատրել այն ամենը, ինչի միջով անցնում էի։
    Ինձ լսելուց հետո նա ասաց, որ իմ ընկերոջը մոտ մի աղջիկ կախարդել էր նրան։
    Անկեղծ ասած, ես նկատել էի նրա գրասենյակից մի աղջկա, որը հաճախ էր այցելում իմ ընկերոջը, բայց այդ ժամանակ ես դրա մասին շատ չէի մտածում։ Բժիշկ Դոնը վստահեցրեց ինձ, որ իմ զուգընկերը կվերադառնա 48 ժամվա ընթացքում։ Ես չէի հավատում նրան. դա չափազանց լավ էր հնչում, որ իրական լիներ։
    Բայց իմ զարմանքին, 48 ժամվա ընթացքում սկսեցի հաղորդագրություններ ստանալ անծանոթ համարից։ Դա իմ ընկերն էր։ Նա մի քանի հաղորդագրություն ուղարկեց՝ ներողություն խնդրելով և ներողություն խնդրելով։ Ի վերջո, ես նրան հետ ընդունեցի, հատկապես այն բանից հետո, երբ նա անկեղծ ջանքեր գործադրեց ամեն ինչ շտկելու համար։
    Ամիսներ անց մենք ամուսնացանք, և այսօր մենք ունենք գեղեցիկ երեխա։ Ես շնորհակալ եմ բժիշկ Դոնին, թե ինչպես ամեն ինչ ստացվեց։ Իմ ընտանիքը և ես երջանիկ ենք և խաղաղության մեջ։
    Եթե դուք դժվար ժամանակներ եք ապրում ձեր հարաբերություններում՝ ամուսնություն, անպտղություն, հիվանդություն, անհաջողություն, մի կորցրեք հույսը։ Կապվեք բժիշկ Դոնի հետ, ամեն ինչ անպայման կփոխվի, երբ դուք ամենաքիչն եք սպասում դրան։

    Նրա WhatsApp-ը՝ +2349046229159

    Էլ. փոստ՝ dawnacuna314@gmail.com

    ОтветитьУдалить