Սիրելի' ընթերցող
Սիրով Ձեր դատին եմ հանձնում հորս` Վլադիմիր Ավետիսյանի բանաստեղծությունների ժողովածուն:
Վլադիմիր Լևոնի Ավետիսյանը ծնվել է 1919 թ. հունվարին, Գորիսի շրջանի Մաղանջուղ (այժմ` Հարթաշեն) գյուղում: Նախնական կրթությունը ծննդավայրում ստանալուց հետո ուսումը շարունակել է Գորիսում, որտեղ նաև ավարտել է անասնաբուժական տեխնիկումը: Այնուհետև ուսումը շարունակել է Բաքվի հայկական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետում: Հենց այդտեղ էլ ծանոթացել է իր ապագա կնոջ` Վարդուհու հետ (Ռոզա), ում նվիրված բազում գեղեցիկ ու քնքուշ բանաստեղծություններ կգտնեք այս գրքի էջերում: Ինստիտուտում ուսումնառության ժամանակ սկսվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմը և Վլադիմիր Ավետիսյանը զորակոչվել է գործող բանակ, որի շարքերում հերոսաբար կռվել է մինչև հաղթանակի օրը: Պատերազմի ավարտից հետո վերադաձել է Բաքու և շարունակել ընդհատված ուսումը: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Խանլարի շրջանի Մարտունաշեն գյուղում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ապա` որպես դպրոցի տնօրեն: Երկար տարիներ աշխատել է Մարտունաշենի և Գետաշենի միջնակարգ դպրոցներում` բազում մանուկների սրտերում սերմանելով մնայուն սեր մեր անզուգական մայրենի լեզվի հանդեպ: 1960-ական թվականներին բանաստեղծը ընտանիքով տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել թիվ 98 միջնակարգ դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, որտեղ և աշխատել է մինչև կենսաթոշակի անցնելը: Վլադիմիր Ավետիսյանը սկսել է բանաստեղծություններ գրել ուսանողական տարիներից. իր ձեռագրերի մեջ հայտնաբերված առաջին բանաստեղծությունը թվագրված է 1940: Ստեղծագործություններից շատերը տպագրվել են մի շարք ամսագրերում ու թերթերում:
Չնայած բանաստեղծություններ է գրել ամենատարբեր թեմաներով, բայց իր սրտին ամենահոգեհարազատը եղել են հայրենի Զանգեզուրի և սիրո թեմաները: Բանաստեղծն իր ամբողջ կյանքում սիրահարված է եղել իր ծծնդավայր Սյունյաց աշխարհին, նրա ամեն մի ժայռին ու քարին, ծառին ու թփին, արտին ու հանդին, կաքավին ու լորին: Սույն գրքի <<Զանգեզուրյան նվագներ>> բաժինը այդ անմնացորդ սիրո լավագույն հուշարձանն է: Վլադիմիր Ավետիսյանի ամենանուրբ ու քնքուշ բանաստեղծությունները նվիրված են սիրուն: Նա գովերգել է սերը` որպես Աստծո ամենամեծ արարչագործություն, որպես կյանքի իմաստ ու նպատակ, որպես երջանկության գրավական ու որպես աշխարհի փրկությանը տանող միակ ուղի: Բանաստեղծի ստեղծագործությունների մի ստվար մասը վերաբերում է Երկրորդ Աշխարհամարտին: Պատերազմի ամբողջ ընթացքում լինելով առաջին գծում` նա իր բանաստեղծություններում նկարագրել է և' պատերազմի արհավիրքը, և' զինվորի կարոտն ու սերը, և' կորստի ծանր վիշտը, և' հաղթանակի անհուն բերկրանքը: Վլադիմիր Ավետիսյանը կյանքին հրաժեշտ է տվել 2001 թ. դեկտեմբերին` մեզ թողնելով իր բազմաշերտ Սիրո այս գեղեցիկ կոթողը:
Չնայած բանաստեղծություններ է գրել ամենատարբեր թեմաներով, բայց իր սրտին ամենահոգեհարազատը եղել են հայրենի Զանգեզուրի և սիրո թեմաները: Բանաստեղծն իր ամբողջ կյանքում սիրահարված է եղել իր ծծնդավայր Սյունյաց աշխարհին, նրա ամեն մի ժայռին ու քարին, ծառին ու թփին, արտին ու հանդին, կաքավին ու լորին: Սույն գրքի <<Զանգեզուրյան նվագներ>> բաժինը այդ անմնացորդ սիրո լավագույն հուշարձանն է: Վլադիմիր Ավետիսյանի ամենանուրբ ու քնքուշ բանաստեղծությունները նվիրված են սիրուն: Նա գովերգել է սերը` որպես Աստծո ամենամեծ արարչագործություն, որպես կյանքի իմաստ ու նպատակ, որպես երջանկության գրավական ու որպես աշխարհի փրկությանը տանող միակ ուղի: Բանաստեղծի ստեղծագործությունների մի ստվար մասը վերաբերում է Երկրորդ Աշխարհամարտին: Պատերազմի ամբողջ ընթացքում լինելով առաջին գծում` նա իր բանաստեղծություններում նկարագրել է և' պատերազմի արհավիրքը, և' զինվորի կարոտն ու սերը, և' կորստի ծանր վիշտը, և' հաղթանակի անհուն բերկրանքը: Վլադիմիր Ավետիսյանը կյանքին հրաժեշտ է տվել 2001 թ. դեկտեմբերին` մեզ թողնելով իր բազմաշերտ Սիրո այս գեղեցիկ կոթողը:
Նելլի Վլադիմիրի Ավետիսյան
Չքնաղ Զանգեզուր
Իմ մանկությունը լեռներում անցավ,
Խոր ձորերի մեջ, քարափների տակ,
Ուր կան բյուրավոր այրեր ու անձավ
Ու ջրեր այնքան ջինջ ու կապուտակ:
Այնտեղ լեռները` վեհորեն կանգնած,
Բռնել են ահա հսկա շուրջպարի,
Հսկաների պես` թրերը պարզած,
Անդորրն են հսկում Սյունյաց աշխարհի:
Երկինք ու երկիր խառնվել են իրար,
Զրույց են անում ասես միմյանց հետ,
Ամեն մի բարձունք, ամեն լեռնապար,
Ամրոց է այնտեղ ու անառիկ բերդ:
Քաջ Դավիթ-Բեկի ու Մխիթարի
Ոգին է այնտեղ անվերջ սավառնում,
Ու ավանդներով քաջաց աշխարհի
Սերունդներն աճում, հասակ են առնում:
Ինձ վառում է քո կարոտը լուսե,
Դու ինձ հետ ես միշտ, իմն է քո լեզուն,
Իմ հաղթաբազուկ, իմ վեհ ու վսեմ,
Քաջերի երկիր, չքնաղ Զանգեզուր:
Լեռներ հայրենի
Երբ թշնամու դեմ վրեժով անհուն
Մարտնչում էի հերոսի նման,
Ձեր պայծառ սերն էր սրտիս մեջ վառվում
Իմ հայրենական լեռներ աննման:
Երբ արյունահեղ մարտերից հետո
Խարույկ եմ վառել մթին այրերում,
Միտքս թև առած անմար կարոտով
Ձեզ է որոնել օտար վայրերում:
Երբ գարնանային մի ջինջ առավոտ
Շպրեի պղտոր ջրերն եմ անցել,
Դաժան թշնամու հողում անծանոթ
Դուք եք իմ առաջ միշտ պատկերացել:
Դուք եք իմ սերը, իմ կարոտն անտակ,
Իմ նվիրական լեռներ ու ձորեր,
Ամբողջ աշխարհը թե տամ ոտքիս տակ
Չեմ գտնի ձեզ պես գեղեցիկ վայրեր:
Դուք եք թովչանքը իմ Հայրենիքի`
Արհավիրքներից հավիտյան ազատ,
Դրա համար էլ, լեռներ իմ անգին,
Թանկ եք ինձ անչափ, հոգուս հարազատ
Կանչ
Իմ մանկությունը լեռներում անցավ,
Խոր ձորերի մեջ, քարափների տակ,
Ուր կան բյուրավոր այրեր ու անձավ
Ու ջրեր այնքան ջինջ ու կապուտակ:
Այնտեղ լեռները` վեհորեն կանգնած,
Բռնել են ահա հսկա շուրջպարի,
Հսկաների պես` թրերը պարզած,
Անդորրն են հսկում Սյունյաց աշխարհի:
Երկինք ու երկիր խառնվել են իրար,
Զրույց են անում ասես միմյանց հետ,
Ամեն մի բարձունք, ամեն լեռնապար,
Ամրոց է այնտեղ ու անառիկ բերդ:
Քաջ Դավիթ-Բեկի ու Մխիթարի
Ոգին է այնտեղ անվերջ սավառնում,
Ու ավանդներով քաջաց աշխարհի
Սերունդներն աճում, հասակ են առնում:
Ինձ վառում է քո կարոտը լուսե,
Դու ինձ հետ ես միշտ, իմն է քո լեզուն,
Իմ հաղթաբազուկ, իմ վեհ ու վսեմ,
Քաջերի երկիր, չքնաղ Զանգեզուր:
Երբ թշնամու դեմ վրեժով անհուն
Մարտնչում էի հերոսի նման,
Ձեր պայծառ սերն էր սրտիս մեջ վառվում
Իմ հայրենական լեռներ աննման:
Երբ արյունահեղ մարտերից հետո
Խարույկ եմ վառել մթին այրերում,
Միտքս թև առած անմար կարոտով
Ձեզ է որոնել օտար վայրերում:
Երբ գարնանային մի ջինջ առավոտ
Շպրեի պղտոր ջրերն եմ անցել,
Դաժան թշնամու հողում անծանոթ
Դուք եք իմ առաջ միշտ պատկերացել:
Դուք եք իմ սերը, իմ կարոտն անտակ,
Իմ նվիրական լեռներ ու ձորեր,
Ամբողջ աշխարհը թե տամ ոտքիս տակ
Չեմ գտնի ձեզ պես գեղեցիկ վայրեր:
Դուք եք թովչանքը իմ Հայրենիքի`
Արհավիրքներից հավիտյան ազատ,
Դրա համար էլ, լեռներ իմ անգին,
Թանկ եք ինձ անչափ, հոգուս հարազատ
Կանչ
Մեր Վարարակի կապույտ խայտանքը,
Հասուն արտերի հանդարտ ծփանքը,
Իշխանասարի քաղցր թովչանքը,
Ժիր մանուկների խինդն ու բերկրանքը
Միշտ կանչում են ինձ:
Եզներով արված գութանավարը,
Հասուն արտերի հանդարտ ծփանքը,
Իշխանասարի քաղցր թովչանքը,
Ժիր մանուկների խինդն ու բերկրանքը
Միշտ կանչում են ինձ:
Եզներով արված գութանավարը,
Ամպերին հասնող Ղազախան սարը,
Մեր այգիների քաղցրահամ բարը,
Լեռնուհիների նազանքն ու պարը
Միշտ կանչում են ինձ:
Հայրենի լեռներ
Թե խրամատում նստած ժամանակ,
Թե գրոհների մարտերի պահին,
Միշտ ձեզ եմ հիշում կարոտով անտակ,
Հայրենի լեռներ իմ չնաշխարհիկ:
Լեռնուհիների նազանքն ու պարը
Միշտ կանչում են ինձ:
Հայրենի լեռներ
Թե խրամատում նստած ժամանակ,
Թե գրոհների մարտերի պահին,
Միշտ ձեզ եմ հիշում կարոտով անտակ,
Հայրենի լեռներ իմ չնաշխարհիկ:
Հիշում եմ ծանոթ անտառներն, առուն,
Ձեր կատարները չքնաղ ու գերող,
Որոնց շատ-շատ են երգել սրտառուչ
Պոետներն իրենց թովիչ երգերով:
Ձեր կատարները չքնաղ ու գերող,
Որոնց շատ-շատ են երգել սրտառուչ
Պոետներն իրենց թովիչ երգերով:
Միշտ մեր երկինքն եմ հիշում փիրուզե,
Նման աղջկա կապույտ աչքերին,
Նրանք որքա~ն են ինձ գերել, հուզել,
Իմ ոսկեպսակ մանուկ օրերին:
Նման աղջկա կապույտ աչքերին,
Նրանք որքա~ն են ինձ գերել, հուզել,
Իմ ոսկեպսակ մանուկ օրերին:
Երկիր հայրենի, հայրենի լեռներ,
Իմ սիրուհու պես գերող ու թովիչ
Թե մարտում անգամ ձեզ համար մեռնեմ,
Հոգ չէ ինձ համար այն ամենեվին:
Իմ սիրուհու պես գերող ու թովիչ
Թե մարտում անգամ ձեզ համար մեռնեմ,
Հոգ չէ ինձ համար այն ամենեվին:
Եվ մի կյանքն ի՞նչ է, որ ափսոսամ ես,
Թե հարյուր կյանք էլ ես ունենայի,
Հայրենի լեռներ իմ գեղեցկատես,
Բոլորն էլ սիրով ես ձեզ կտայի:
Թե հարյուր կյանք էլ ես ունենայի,
Հայրենի լեռներ իմ գեղեցկատես,
Բոլորն էլ սիրով ես ձեզ կտայի:
Որ նվիրական ձեր թովիչ գրկում
Մեր ուրախ կյանքի երգը միշտ հնչե,
Ու մարտում գրած երգս աննկուն
Ձեր բարձունքներում ազատ կարկաչե:
Մաղանջուղ
Հուշը միշտ էլ մնում է հուշ,
Խղճիս առաջ չեմ մեղանչում,
Նվիրում եմ, չնայած ուշ,
Այս մի երգն էլ քեզ` Մաղանջուղ:
Ծննդավայր իմ անբասիր,
Եղել ես դու բերդ ու ամրոց,
Ոսոխի դեմ նենգ ու զազիր`
Մատույցներդ եղել են գոց:
Որքա~ն եմ ես հիմա տենչում
Խնձաղուն տախտն ու քարափը,
Ինձ Ղազախան սարն է կանչում,
Դղրդանի ժայռոտ կապը:
Մեր Նովերն ու ձորը Վերին
Ինձ ձեռքով են ասես անում,
Կարկաչում է առուն, որին
Միշտ գետ էինք մենք անվանում:
Սուլու քերծերն եմ փափագում
Տեսնել նորից ու հիանալ,
Կորցրել եմ հանգիստ ու քուն,
Դժվար է ինձ էլ դիմանալ:
Հայրենի գյուղին
Կյանքում ձեզ ես չեմ թողել, հեռացել,
Իմ հայրենի գյուղ, զմրուխտ արոտներ,
Ուրիշների պես հեռվում չեմ թախծել,
Ձեզ հիշել քնքուշ ու ջերմ կարոտել:
Ապրել եմ ես ձեր գրկում ծաղկավետ,
Ձեր անուններն իմ շուրթերի վրա,
Դաշտ եմ գնացել ընկերներիս հետ,
Աշխատել խինդով, սիրով հուրհուրան:
Բարձրացել եմ ես լեռները ձյունոտ,
Սեգ կատարները խրած լուրթ երկինք,
Հասուն արտերի խշշոցը ծանոթ
Իմ պայծառ սրտում փոխվել է երգի:
Սիրել եմ ուրախ առօրյան գյուղի,
Ե'վ երջանկավետ, և' հերոսական,
Ու նորակառույց փողոցներն ուղիղ,
Պարտեզները պերճ ու անմահական:
Իմ հայրենի գյու'ղ, կապույտ լեռնե'ր իմ,
Կապված եմ ես ձեզ սիրով անխորտակ,
Միշտ էլ կմնաք դուք ինձ մտերիմ,
Քանի բաբախի սիրտս կրծքիս տակ:
Դուք իմ սրտի մեջ` ձեզնով հիացել,
Սիրել եմ կյանքը` հմայքներով լի,
Կյանքը ձեզնով է ինձ գիրկը բացել
Ու դարձել այնպես թանկ ու սիրելի:
Զինվորի նամակը
Հիմա գիշեր է խորունկ,
Իսկ դու, իմ անգին,
Գրկած լուսե մի մանուկ
Քնել ես հանգիստ
Ի՞նչ իմանաս, որ կապույտ
Լուսամփոփի տակ,
Այդ պահին երգ եմ գրում
Քո սիրով անտակ:
Երազիդ մեջ գուցե դու,
Կարոտով անափ,
Նոր երգիս ես սպասում
Ու հուզվում անչափ:
Խաղաղ գիշեր է դրսում,
Դրսում` վառ լուսին,
Նա էլ իր երգն է հյուսում
Ինձ հետ միասին:
Մայրիկիս
Գիտեմ, մայր իմ, շարունակ մի միտք ես անում,
Բորբոքում է սիրտը քո իմ կարոտն անծիր,
Երբ մտնում ես անկողին` քունդ չի տանում,
Սպասում ես ամեն ժամ իմ վերադարձին:
Աչքդ հառած հայրենի ճամփեքին ծանոթ
Մտածում ես` ուր որ է, անպայման կգամ,
Զմրուխտավետ մեր սարեն իջնող կածանով`
Զինվորական գեղեցիկ շորերը հագած…
-Սպասիր ինձ, մայրիկ իմ, սիրով անհագուրդ,
Վարդի նման ցանկալի այդ օրն էլ կգա,
Երբ մեր չքնաղ բաղերում լինի այգեկութ,
Ու ժայռերի կատարին հովը շնկշնկա…
Մի կապուտակ երեկո, մի ջինջ երեկո,
Երբ որ զեփյուռը խաղա հանդում ու արտում,
Տուն կդառնամ բանակից ես հաղթանակով,
Քո մայրական անաղարտ կարոտն իմ սրտում:
Մեր ուրախ կյանքի երգը միշտ հնչե,
Ու մարտում գրած երգս աննկուն
Ձեր բարձունքներում ազատ կարկաչե:
Մաղանջուղ
Հուշը միշտ էլ մնում է հուշ,
Խղճիս առաջ չեմ մեղանչում,
Նվիրում եմ, չնայած ուշ,
Այս մի երգն էլ քեզ` Մաղանջուղ:
Ծննդավայր իմ անբասիր,
Եղել ես դու բերդ ու ամրոց,
Ոսոխի դեմ նենգ ու զազիր`
Մատույցներդ եղել են գոց:
Որքա~ն եմ ես հիմա տենչում
Խնձաղուն տախտն ու քարափը,
Ինձ Ղազախան սարն է կանչում,
Դղրդանի ժայռոտ կապը:
Մեր Նովերն ու ձորը Վերին
Ինձ ձեռքով են ասես անում,
Կարկաչում է առուն, որին
Միշտ գետ էինք մենք անվանում:
Սուլու քերծերն եմ փափագում
Տեսնել նորից ու հիանալ,
Կորցրել եմ հանգիստ ու քուն,
Դժվար է ինձ էլ դիմանալ:
Հայրենի գյուղին
Կյանքում ձեզ ես չեմ թողել, հեռացել,
Իմ հայրենի գյուղ, զմրուխտ արոտներ,
Ուրիշների պես հեռվում չեմ թախծել,
Ձեզ հիշել քնքուշ ու ջերմ կարոտել:
Ապրել եմ ես ձեր գրկում ծաղկավետ,
Ձեր անուններն իմ շուրթերի վրա,
Դաշտ եմ գնացել ընկերներիս հետ,
Աշխատել խինդով, սիրով հուրհուրան:
Բարձրացել եմ ես լեռները ձյունոտ,
Սեգ կատարները խրած լուրթ երկինք,
Հասուն արտերի խշշոցը ծանոթ
Իմ պայծառ սրտում փոխվել է երգի:
Սիրել եմ ուրախ առօրյան գյուղի,
Ե'վ երջանկավետ, և' հերոսական,
Ու նորակառույց փողոցներն ուղիղ,
Պարտեզները պերճ ու անմահական:
Իմ հայրենի գյու'ղ, կապույտ լեռնե'ր իմ,
Կապված եմ ես ձեզ սիրով անխորտակ,
Միշտ էլ կմնաք դուք ինձ մտերիմ,
Քանի բաբախի սիրտս կրծքիս տակ:
Դուք իմ սրտի մեջ` ձեզնով հիացել,
Սիրել եմ կյանքը` հմայքներով լի,
Կյանքը ձեզնով է ինձ գիրկը բացել
Ու դարձել այնպես թանկ ու սիրելի:
Զինվորի նամակը
Հիմա գիշեր է խորունկ,
Իսկ դու, իմ անգին,
Գրկած լուսե մի մանուկ
Քնել ես հանգիստ
Ի՞նչ իմանաս, որ կապույտ
Լուսամփոփի տակ,
Այդ պահին երգ եմ գրում
Քո սիրով անտակ:
Երազիդ մեջ գուցե դու,
Կարոտով անափ,
Նոր երգիս ես սպասում
Ու հուզվում անչափ:
Խաղաղ գիշեր է դրսում,
Դրսում` վառ լուսին,
Նա էլ իր երգն է հյուսում
Ինձ հետ միասին:
Մայրիկիս
Գիտեմ, մայր իմ, շարունակ մի միտք ես անում,
Բորբոքում է սիրտը քո իմ կարոտն անծիր,
Երբ մտնում ես անկողին` քունդ չի տանում,
Սպասում ես ամեն ժամ իմ վերադարձին:
Աչքդ հառած հայրենի ճամփեքին ծանոթ
Մտածում ես` ուր որ է, անպայման կգամ,
Զմրուխտավետ մեր սարեն իջնող կածանով`
Զինվորական գեղեցիկ շորերը հագած…
-Սպասիր ինձ, մայրիկ իմ, սիրով անհագուրդ,
Վարդի նման ցանկալի այդ օրն էլ կգա,
Երբ մեր չքնաղ բաղերում լինի այգեկութ,
Ու ժայռերի կատարին հովը շնկշնկա…
Մի կապուտակ երեկո, մի ջինջ երեկո,
Երբ որ զեփյուռը խաղա հանդում ու արտում,
Տուն կդառնամ բանակից ես հաղթանակով,
Քո մայրական անաղարտ կարոտն իմ սրտում:
Комментариев нет:
Отправить комментарий