Հեղինակի կողմից
<<Այս գիրքը ստեղծել են խնձորեսկցիները, որոնք հնուց ի վեր հայտնի են եղել իրենց սրամտությամբ, զվարճախոսությամբ, խոսքը կատակով համեմելու նախանձելի կարողությամբ: Ժողովուրդը դարեր շարունակ ստեղծագործել է, ժամանակների հետ բյուրեղացել է նրա միտքը, հարստացել, ստացել նոր իմաստ ու բովանդակություն: Գրքում տեղ են գտել ժողովրդի կողմից ստեղծված իմաստասիրական, կենցաղային-ընտանեկան, հասարակական-քաղաքական բնույթի շատ կատակներ ու խոսքեր, որոնք իրենց արդիականությունը պահպանել են մինչև այսօր: ... Խնձորեսկը սրամիտների ու զվարճախոսների պակաս չի զգացել:
Այս տեսակետից գյուղում առավել հայտնի սրամիտ ու կատակախոս զվարճասերներից են Ալում Սրաբունցը, Դունուն Վաղին, Սմբատ Թունյանը, Աթուն Ղալդունցը, Գառնիկ Սահակյանը, ժորա Շահնուբարյանը, Դնելանց Վանոն, Շմավոն-վարժապետ Բեգլարյանը, Կնյազ Գևորգյանը, Էդիկ Բալաչունցը ... և այլք: Երբեմն անհեղինակ անեկդոտ-կատակներից ու սրամտություններից շատերը վերագրվել են այս կամ այն կատակասեր անհատին: Ժողովուրդը հաճախ իր ծաղրական միտքն ասել է որևէ մեկի բերանով ու նրա հետ կապել ծիծաղաշարժ դեպքեր... >>:

Արկադի Ծատուրյան
Արձակագիր, ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ
***
- Ալու՛մ ապեր, ի՞նչ տարբերություն կա էշի և ղեկավարի միջև:
-Մեծ, շատ մեծ տարբերություն կա,-առանց կատակի ասում է Ալում ապերը,-առանց ղեկավարի կարող է ապրել գյուղացին, բայց առանց էշի չի կարող:
***
Մի երիտասարդ կատակով դիմում է Ալում ապորը.
-Ասել ես իննսունը հերիք է, բայց արդեն իննսուներեք տարեկան ես:
-Քո պապից, երիտասա՛րդ, մի քանի տարի պարտքով վերցրել եմ:
***
Ալու՛մ ապեր, կյանքումդ քանի ժողովի մասնակցած կլինես:
-Շա՜տ, հազար, երկու հազար:
-Հետո՞, օգուտ տվե՞լ է:
-Փոխանակ խոզ պահեմ, ժողովի եմ գնացել, օգուտն ու վնասը ինքդ որոշիր:
***
-Կյանքը կարճ է, Ալու՛մ ապեր: Մարդ գոնե մի հարյուր տարի ապրեր:
-Հաշվի հազար տարի առաջ ես ծնվել ու հիմա մեռնելուդ ժամանակն է:
***
-Մեռնելուց վախենու՞մ ես, Ալու՛մ ապեր,-հարցնում է Սիմոնը:
-Չէ՛, Սիմո՛ն, ես իմ մեռնելուց չեմ վախենում, բայց քո ապրելուց վախենում եմ:
***
-Փոքր երկիր ենք, մի բուռ ժողովուրդ, էդ անտեր երկրաշարժը հենց մեզ պետք է գար ու գտներ,- հառաչում է Սիմոնը:
- Երկրի շարժման կենտրոնը Հայաստանն է, հասկացի՛ր, դմբո՛,- բացատրում է Ալում ապերը:
***
Արամայիս Սահակյանը և Ալում ապերը հանդիպում են.
- Ասում են՝ սրամիտ մարդ ես,-ասում է բանաստեղծ-երգիծաբանը:
-Հա՛, դու հանրապետության Ոզնին ես, ես էլ մեր շրջանի:
***
Մի շան լակոտ անընդհատ հաչում է:
-Ասա ի՞նչ կարող ես անել, որ այդպես հաչում ես,-ժպտում են անցորդները:
-Դե որ մի բան անող լինի, էլ ինչու՞ է հաչում,-ասում է Ալում ապերը:
***
Թշնամիներ ունեցե՞լ ես, Ալու՛մ ապեր:
-Այո՛, ունեցել եմ:
-Երևի՝ քաղաքակա՞ն...
-Չէ՛, գյուղական:
***
-Կարդալ գիտե՞ս, Ալու՛մ ապեր:
-Բոլորովին անգրագետ եմ:
-Անգրագետ ես, բայց խելոք ես:
-Միանգամայն ճիշտ է,-համաձայնվում է Ալում ապերը:
***
Ալու՛մ ապեր, ի՞նչ գիտես Ամերիկայի մասին:
-Ի՞նչ Ամերիկա, եղբա՛յր, իսկի ես չգիտեմ մեր հարևան Հակոբի երեխան ումի՞ց է, դու էլ Ամերիկա՜, Ամերիկա՜...
***
-Երեխան քեզ է քաշել,-ասում է Ժորան կնոջը:
-Ինչու՞:
-Ինչ ուզում է, տալիս եմ, էլի լաց է լինում:
***
-Պապի՛կ, անասունները մտածու՞մ են:
-Ինչու՞ պիտի մտածեն, երբ բոլորը նրանց մասին են մտածում:
***
-Ո՞վ է քո ամենաոխերիմ թշնամին:
-Հարևանս:
-Ինչու՞:
-Միայն նա է ինձ լավ ճանաչում:
***
Արձակագիր Սուրեն Այվազյանը ուզում է գնալ քաղաք:
-Ու՞ր ես գնում, Սուրե՛ն:
-Գնում եմ բժշկի մոտ:
-Ինչու՞, ի՞նչ է եղել:
-Ոտքերս ցավում են, Երվա՛նդ:
-Գրող մարդ ես, ոտքերդ ինչի՞դ են պետք:
***
Երվանդը գնում է հիվանդ Սարգսին տեության:
Սարգիսը տեղի տակից տնքում է.
-Մեռնում եմ, Երվան՛դ:
-Ոչ մի դեպքում, Սարգի՛ս, դու դեռ մինչև կյանքիդ վերջը ապրելու ես:
***
-Էդ քաղաքացիները շատ մեղք են:
-Ինչու՞, Երվա՛նդ դայի:
-Հող չունեն, հող:
-Հող չունեն, բա ինչի՞ վրա են ման գալիս:
-Միամիտ գյուղացու վրա,-ասում է Երվանդը:
***
-Սրտումս մի մեծ ցավ ունեմ, Երվա՛նդ:
-Ի՞նչ ցավ է:
-Հեռու տեղ տղա ունեմ, տեղը չգիտեմ:
-Հաշվիր հայրը մեռած է:
***
Տիգրանը և Սիմոնը փախադարձաբար փնովում են իրար: Ընկերն ասում է.
-Տիգրա՛ն, ոնց որ Գուգանանց էշը լինես:
-Ասում ես ասում ես էլի, գոնե Առստամանց էշը ասա, գրագետ, կուլտուրական մարդկանց էշ է:
***
Դիլանչյան Վաղերը գնում է հիվանդ ընկերոջը այցի:Նստում է հիվանդի մոտ, հարցնում.
-Ո՞նց ես:
-Մեռնում եմ,-տնքում է հիվանդը:
-Եթե Հովհաննես Թումանյանի նման մարդը մեռել է, քեզ ի՞նչ է եղել:
***
-Քանի՞ երեխա ունես:
-Երեք տղա:
-Ի՞նչ են անում:
-Երկուսը սովորում են համալսարանում, մեկը դեռ փոքր է:
-Որ ավարտեն, գյուղ վերադառնալու՞ են:
-Չէ՜...
-Էդ վերջինին չկարդացնես:
***
-Ափսոս էդ գառը:
-Ինչու՞, Արա՛մ ապեր:
-Որ մեծանա, ոչխար է դառնալու:
***
-Էս հիմար հավերը մեր Բողարին պիտի շատ սիրեն:
-Ինչու՞, Արա՛մ ապեր:
-Օրական հազար անգամ նրանց անունը տալիս է:
***
Տեղ և Խնձորեսկ գյուղերը հայտնի են իրենց խոսքաշինությամբ և հաճախ են փորձում մեկը մյուսին կապ գցել, խոսքի տակ թողնել:
Տեղ գյուղացի մի երիտասարդ դիմում է խնձորեսկցի Գառնիկին:
-Նորությունը լսե՞լ ես:
-Ի՞նչ նորություն:
-Ասում են՝ Ամերիկայում մի շան բռնել են, տասը տարի տվել:
-Տեսնես՝ ի՞նչ էշություն է արել,-ասում է Գառնիկը:

Комментариев нет:
Отправить комментарий