Հուլիսի
8-ին լրացավ Ակսել Բակունցի եղերական մահվան 77-րդ տարելիցը, ինչի առթիվ <<Միրհավ>>
գրական խմբակի նախաձեռնությամբ գրողի տուն-թանգարանում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ:
Ներկաները ծաղիկներ դրեցին թանգարանի բակում տեղադրված Բակունցի խորհրդանշական շիրմաքար-հուշակոթողին, այնուհետև այգու տաղավարում հոգեթաս բարձրացրին գրողի ապրող հիշատակի ու շարունակվող ներկայության համար: Ժամանակի արյունոտ եղելությունների մասին սրտառուչ խոսք ասաց տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը՝ ոգեկոչելով ոչ միայն Բակունցի, այլև ստալինյան բռնակագին զոհ դարձած մյուս եղերաբախտ գրողների հիշատակը:

<<Միրհավ>> գրական խմբակի անդամները հանդիսականների ուշադրությանը ներկայացրին գրական-գեղարվեստական հուզիչ մի համադրություն, որը պատմում էր Բակունցի կյանքի վերջին դժոխային օրերի, նրա դեմ սանձազերծված հալածանքների, մահվան սարսռազդու հանգամանքների մասին: Հնչեցին Չարենցի նորահայտ բանաստեղծությունները՝ գրված 1935-1937 թվականների ընթացքում, երբ նա և ստալինյան մղձավանջով անցնող գրչընկերները ապրում էին իրենց կյանքի <<արյունալիճ կեսօրվա>> վերջին պահերը:
Բանտային խիստ պայմաններում տասնմեկ ամիս անընդմեջ Բակունցը ենթարկվում է կտտանքների: Ինքնարդարացման բոլոր ճիգերը ապարդյուն են անցնում, հուզիչ նամակները՝ մնում անպատասխան: 1937 թվականի հուլիսի 7-ի կարճատև հարցաքննությունից հետո նա դատապարտվում է պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության։ Վերջին խոսքում Բակունցը խնդրել է հնարավորություն տալ ազնիվ աշխատանքով քավել իր «հանցանքները», եթե, իհարկե, այդպիսիք կան։ Բայց բոլոր դռները փակվել են նրա առջև։ Եթե ուրիշներին գնդակակահարել են դատավճիռը կայացնելուց անմիջապես հետո, ապա Բակունցին գնդակահարության պատի տակ կանգնեցրել են դատավճռի կայացման հաջորդ օրը: Մի ամբողջ ցերեկ և մի ամբողջ գիշեր Բակունցը ապրել է իր մահը՝ մղջավանջային, մահահոտ մի ցերեկ և մի գիշեր խենթացնող, ահասարսուռ, քանզի նա մարդ էր ընդամենը, իր իսկ ձեռքով փորված գերեզմանի եզրին կանգնած ընդամենը 38 տարեկան մի մարդ… Ակսել Բակունցը կործանվեց՝ չծախելով իր հոգին ու գրական խիղճը: Նա բարոյական բարձր արժեք է, գրողի, քաղաքացու և հայի վսեմ նկարագիր:
Հուշ-ցերեկույթը համեմվեց Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի մեներգչուհի Սուսաննա Ղումաշյանի հրաշալի կատարումներով: Հայի հավիտենական կսկիծից բխող <<Դլե յամանը>> ավելի խտացրեց օրվա հիշողությունը՝ <<յոթնապատիկ անմեղ նահատակի>> կորստյան անդարմանելի ցավով: Հավաքույթի ընթացքում հուզառատ տպավորություններ կիսեցին բանաստեղծ Լևոն Սահակյանը, նկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը և ուրիշներ:

Ինչ իրեն էր վիճակված, Ակսել Բակունցն արեց: Արեց այրումով
ու նվիրումով և, ի վերջո, վառվեց ու մոխրացավ այդ ճանապարհին: Ակսել Բակունցի ողբերգական
մահը ողբերգություն էր հայ գրականության համար: Բայց գրականության մեջ և կյանքում մահ կա, որ հավերժական կյանք է ուղենշում: Ակսել Բակունցին վիճակված էր հավերժական կյանք:
Комментариев нет:
Отправить комментарий