29.06.2014

Lratvutyun.am-ի ակնհայտ ոտնձգությունը

«Միրհավ» գրական խմբակի բլոգ-կայքի ադմինիստրացիան իր վրդովմունքն է հայտնում հանրապետական էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի՝ lratvutyun.am-ի դեմ, որը, խախտելով «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքի պարտադիր պահանջները, լուսանկար է արտատպել mirhav.blogspot.com-ից՝ առանց պատշաճ հղման: Սկզբնաղբյուրի նշումը պարտադիր էր, ինչը չարակամորեն անտեսվել է նշված կայքի կողմից: Ավելին, «կողոպտված» լուսանկարը, որը պատկերում է Գորիսում Ակսել Բակունցի 115-ամյակին նվիրված հանդիսույթից մի դրվագ, որևէ առնչություն չունի նյութի հետ՝ հրապարակված lratvutyun.am-ի հունիսի 26-ի լրահոսում:
Ամոթալի է, որ կայքի որոշ հոդվածագիրներ այն դարձրել են անձնական շահախնդրությունները «պատկերավորելու» միջոց:  
Մենք կապ հաստատեցինք կայքի թղթակցի հետ՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է mirhav.blogspot.com-ի հեղինակային լուսանկարը հայտնվել իրենց լրահոսում: Նա դժվարացավ ու դժկամացավ հստակ պատասխան տալ մեր հարցին: Խնդրեցինք հղում ավելացնել կամ հանել լուսանկարը, սակայն ապարդյուն:
«Միրհավ» գրական խմբակը խստագույնս դատապարտում է լրատվական կայքերի նման գործելակերպը, որ ուղղակիորեն նպաստում է մեդիադաշտում անառողջ մթնոլորտի ձևավորմանը:
Հարգելի՛ lratvutyun.am, խնդրում ենք Ձեզ առաջնորդվել պրոֆեսիոնալիզմի սկզբունքով, եթե նյութ կամ լուսանկար եք արտատպում, պահպանե՛ք օրենքի պահանջները: Եթե Դուք պահանջ եք դնում Ձեր ընթերցողների առջև՝ «Մեջբերումներ անելիս հղումը lratvutyun.am պարտադիր է», ապա հարգե՛ք նաև մյուս կայքերի համապատասխան իրավունքները:







Комментариев нет:

Отправить комментарий