Ժողովածուն ընդգրկում է հեղինակի՝ վերջին տարիներին գրված ստեղծագործությունները՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, նովելներ, քառյակներ, իմաստախոսություններ, առակներ, մանրապատումներ, ինչպես նաև մեկ պիես՝ արցախյան ազատամարտի թեմայով:
Ա.Ծատուրյանի տասնվեցերորդ գիրքն է:
ԱՅՍ ՀԱՆԴԵՐՈՒՄ
Երգ կա այս հանդերում,
Երգ կա այս հանդերում,
Բերք կա այս հանդերում,
Շողոտ, շաղոտ, հացոտ, հողոտ
Ձեռք կա այս հանդերում:
Այս հանդերում հևք ու հույզ կա,
Այս հանդերում արև-հույս կա,
Սարերն ի վեր ծիածանված
Երդիկի ծուխ երկինք հասնող,
Փրփուր հացի անուշ բույր կա,
Ջահելների տաք շուրթերին
Թրթռացող սեր-համբույր կա,
Տաքուկ գիրկ կա այս հանդերում
Ու բնության իմաստուն գիրք,
Եռանդ-կիրք կա այս հանդերում՝
Ձգված մինչև կապույտ երկինք:
Այստեղ ծով կա անափ սիրո,
Ձգված մկան, ուժ ու կորով,
Այստեղ բախտն է մեր թևածում,
Այստեղ չարն է միշտ հալածվում,
Կյանքի տերը խինդն է այստեղ,
Ուր ժպիտն է մահից զորեղ,
Այստեղ է, որ կյանքը հառնում,
Ծով է դառնում փրփուր հացը,
Այստեղից է սկիզբ առնում
Ողջ մարդկության լուսաբացը:
***
Մեկն իրենից հետո
Թողեց օջախ ու տուն,
Մյուսը ոսկի ու գանձ,
Անբավ հարստություն:
Մեկը արտ ու այգի,
Մեկը անուն, հարգի,
Մեկը ծաղկի նման
Բույրը իր տարածեց,
Մեկն իր շրջապատից
Չարը հալածեց:
Մեկն անհիշատակ
Պահի նման անցավ,
Երկու օրից հետո
Անհիշելի դարձավ:
Ո՜վ մարդ, խորհի՛ր հիմա
Եթե իրոք մարդ ես,
Քո մեռնելուց հետո
Դու ո՞նց պիտի ապրես:
ՄԱՂԹԱՆՔ ԽՐԱՏԱԿԱՆ
Քանի գնում տարիքիս հետ
Փաթաթվում է օրը օրին,
Եվ մեկնարկից մինչ հանգրվան
Նշմարվում է ծայրը թելի:
Ու ես նոր եմ գլխի ընկնում,
Որ ակունքից գետնաբերան
Մի ակնթարթ կյանք է անցել,
Բայց ապրելու համար արդեն
Էլ ժամանակ չի մնացել:
Ուզում ես ես հենց այս պահին
Ապրած կյանքիս իրավունքով
Մաղթանք հղել ապագային,
Չարի հանդեպ ծառս լինելով
Հրդեհի դեմ հուր դառնալով,
Ու բալասան՝ վարակի դեմ:
Լույս պատգամով զոհվածների
Աղավնի եմ պարզում դարի
Սնկանման սև սյունի դեմ,
Որ ծնվածը հայր ունենա,
Մայր ունենա մանկությունը,
Եվ վաստակած ծերությունը
Սովորական տարիք լինի,
Բայց թե հանկարծ չարիք լինի
Եվ հայրենին պաշտպանելու
Առաջվա պես կարիք լինի,
Այնժամ հանուն մեր մայրերի,
Հանուն ընկած մեր հայրերի
Հանուն մարդու և մարդկության,
Հանուն կյանքի և գոյության,
Քեզ՝ սրբազա՛ն իմ հայրենիք,
Քեզ իմ ուժն ու զորությունը,
Քեզ իմ սիրո խորությունը,
Քեզ իմ հոգին, էությունը,
Եվ քեզ համար տարիք առած
Իմ իրավունք-գոյությունը:
Առանց վախի անցնում եմ ծառերի տակով: Գիտեմ, որ ծառի վրայից ընկած խնձորը ինձ չի սպանի:
Պատկերացնու՞մ էք ինչ կլինի, եթե ընկուզենու վրա ձմերուկի չափ ընկույզներ աճեին:
Հնարավոր էր չէ՞, կարկուտի հատիկները վերևներում իրար միանային և ցած թափվեին ամեն մեկը, ասենք, մի ֆուտբոլի գնդակի չափ:
Կարող էր չէ՞, արարիչ Աստվածն այսպիսի բան անել: Կարող էր չէ՞ բնության ձեռքն այդքան դաժան լինել:
Կարող էր, բայց չի արել չէ՞:
Այդ դեպքում ինչու՞ մարդ արարածը ռումբ է ստեղծում, որ վերևից գցի իր նմանի վրա:
Այստեղ ծով կա անափ սիրո,
Ձգված մկան, ուժ ու կորով,
Այստեղ բախտն է մեր թևածում,
Այստեղ չարն է միշտ հալածվում,
Կյանքի տերը խինդն է այստեղ,
Ուր ժպիտն է մահից զորեղ,
Այստեղ է, որ կյանքը հառնում,
Ծով է դառնում փրփուր հացը,
Այստեղից է սկիզբ առնում
Ողջ մարդկության լուսաբացը:
***
Մեկն իրենից հետո
Թողեց օջախ ու տուն,
Մյուսը ոսկի ու գանձ,
Անբավ հարստություն:
Մեկը արտ ու այգի,
Մեկը անուն, հարգի,
Մեկը ծաղկի նման
Բույրը իր տարածեց,
Մեկն իր շրջապատից
Չարը հալածեց:
Մեկն անհիշատակ
Պահի նման անցավ,
Երկու օրից հետո
Անհիշելի դարձավ:
Ո՜վ մարդ, խորհի՛ր հիմա
Եթե իրոք մարդ ես,
Քո մեռնելուց հետո
Դու ո՞նց պիտի ապրես:
ՄԱՂԹԱՆՔ ԽՐԱՏԱԿԱՆ
Քանի գնում տարիքիս հետ
Փաթաթվում է օրը օրին,
Եվ մեկնարկից մինչ հանգրվան
Նշմարվում է ծայրը թելի:
Ու ես նոր եմ գլխի ընկնում,
Որ ակունքից գետնաբերան
Մի ակնթարթ կյանք է անցել,
Բայց ապրելու համար արդեն
Էլ ժամանակ չի մնացել:
Ուզում ես ես հենց այս պահին
Ապրած կյանքիս իրավունքով
Մաղթանք հղել ապագային,
Չարի հանդեպ ծառս լինելով
Հրդեհի դեմ հուր դառնալով,
Ու բալասան՝ վարակի դեմ:
Լույս պատգամով զոհվածների
Աղավնի եմ պարզում դարի
Սնկանման սև սյունի դեմ,
Որ ծնվածը հայր ունենա,
Մայր ունենա մանկությունը,
Եվ վաստակած ծերությունը
Սովորական տարիք լինի,
Բայց թե հանկարծ չարիք լինի
Եվ հայրենին պաշտպանելու
Առաջվա պես կարիք լինի,
Այնժամ հանուն մեր մայրերի,
Հանուն ընկած մեր հայրերի
Հանուն մարդու և մարդկության,
Հանուն կյանքի և գոյության,
Քեզ՝ սրբազա՛ն իմ հայրենիք,
Քեզ իմ ուժն ու զորությունը,
Քեզ իմ սիրո խորությունը,
Քեզ իմ հոգին, էությունը,
Եվ քեզ համար տարիք առած
Իմ իրավունք-գոյությունը:
ԻՆՉՈՒ՞
Պատկերացնու՞մ էք ինչ կլինի, եթե ընկուզենու վրա ձմերուկի չափ ընկույզներ աճեին:
Հնարավոր էր չէ՞, կարկուտի հատիկները վերևներում իրար միանային և ցած թափվեին ամեն մեկը, ասենք, մի ֆուտբոլի գնդակի չափ:
Կարող էր չէ՞, արարիչ Աստվածն այսպիսի բան անել: Կարող էր չէ՞ բնության ձեռքն այդքան դաժան լինել:
Կարող էր, բայց չի արել չէ՞:
Այդ դեպքում ինչու՞ մարդ արարածը ռումբ է ստեղծում, որ վերևից գցի իր նմանի վրա:
Комментариев нет:
Отправить комментарий