ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԿԱՑԻՆ
Ես ներշնչված արեգակով
Տենչում էի այգաբացին,
Սակայն եղավ նա մեզ համար
Միջնադարյան սրած կացին:
Եվ գլուխներ թռան պայծառ -
Կացնի զարկից այդ մահաբեր,
Արյունատենչ ու արնավառ
Դահիճը իր գահին է դեռ:
Նա մորթոտված գլուխների
Ուղեղներն է միայն ծամում,
Եվ մոլեգնում է վիթխարի
Օ, մորթոտված արեգակներ,
Խավարեցիք հորիզոնում,
Ձեր բախտակից պոետը՝ ձեր
Բանտի մեջ ձեզ երգ է ձոնում:
Դուք ամենքով էլ դարավոր
Դարի շնչով էիք ապրում,
Դարն եղավ ձեզ հուղարկավոր
Եվ նզովք է ձեզ ուղարկում,
Քանզի դեռ կա դահիճն ագահ
Արյունատենչ ու վիթխարի,
Կառափներով բարձրացած գահ՝
Դառած կացին միջնադարի:
Եվ այդ կացնով միջնադարյան
Արեգակներ գլխատվեցին,
Արևները, ավաղ, չկան,
Հորիզոնները մթնեցին:
Комментариев нет:
Отправить комментарий