Շատ շատերու համար կասկածելի չէ, որ Ապրիլ 11-24-ի դեպքերը նպատակ ունեին Հայոց Դատը ոչնչացնել` հայ ժողովուրդը կոտորելով: Հայը կոտորվեցավ ոչ թե իբրև քրիստոնեա, այլ որովհետև Դատ ուներ: Ու թուրքը դիմեց հիմնական միջոցի, ատամը քաշեց` ատամի ցավեն ազատվելու համար: Մեռցնել Հայկական Դատը, այս էր հիմնական պատճառը: Ժողովուրդը պետք է կոտորվեր` այս Դատը մեռցնելու համար և ժողովուրդը կոտորելու համար ամենեն առաջ կոտորեցին ղեկավարները, որպեսզի ինքնապաշտպանությունը չկազմակերպեն: Թուրքը խտիր չդրավ լուսավորչականի, բողոքականի և կաթոլիկի, Դաշնակցականի և Հնչակյանի միջև: Պետք չէ՞ր, որ մենք ալ մեկ ճակատ կազմեինք թուրքին դեմ: Բայց այսօր 14 տարի վերջ հակառակը կը տեսնենք: Հայ ժողովուրդը չէր կրնար հայ չմնալ: Հայ ժողովուրդը մեղք չունի կոտորածներուն մեջ: Գոնե կարդացեք այս առթիվ օտարներու գրածները: Մի միլիոն ու կես կոտորվեցավ անոր համար որ անոնք կրնային Հայաստան կերտել:
Ջարդի ծրագիրն հղացողը ըսավ, թե հայ ժողովուրդը պիտի կոտորե այնպես, որ հիսուն տարի ոտքի ելելու անկարող ըլլա: Այս է, որ պետք է հայտարարենք միշտ: Չէ կարելի ըսել թե հայ բազուկը անպատասխանի մնաց:
Չէ կարելի ըսել թե պայքարը վերջացած է: Ան նոր կը սկսի: Ինչու կոտորվեցավ հայ ժողովուրդը իր լեռներու և գյուղերու մեջ, ինչու կատարվեցավ եղեռնագործությանց աներևակայելին պատմության մեջ, որպեսզի մեռնի Հայ Դատը: Սակայն այդ Դատը չի մեռնիր: Երբ այսքան մեծ բազմություն հավաքված է այս սրահին մեջ, կը նշանակե թե անոնց համար հայ Դատը մեռած չէ: Եվոպա կրնա մեռած համարել զայն: Մեր արյան հաշվույն ուրիշներ կրնան ըլլալ մեծահոգի և ներողամիտ, բայց մենք որ մեր կաշիին վրա կրած ենք ջարդերու ու անլուր չարագործությանց հետևանքները և այսօր կը տառապինք անոր համար, կրնա՞նք ներել: Ո՛չ: Չենք ներել ոչ թե կույր վրեժխնդրությամբ, այլ գիտակցաբար: Հայ Դատը կը վերջանա այն ատեն միայն, երբ Եփրատեն դեպի արևելք` հայ ժողովուրդը իրավունք կունենա ազատ ապրելու: Ինչպես գոհանալ խրճիթով, երբ ապարանք ունինք, ինչու տարագիր ըլլանք, երբ հազարամյա քաղաքակրթություն ունինք: Մենք, որ միջազգային առևտրական ասպարեզի գիտության և այլ քաղաքակրթական մարզերու մեջ կը հաղթենք. Հանճարներ չունինք, բայց հավասար ենք քաղաքակիրթ ազգերու, պետք է գլու՞խ ծռենք միլիոնավոր ոճրագործներու ոհմակին: Ոչ, երբեք. պայքարի տեսակները կարևոր չեն. խնդիրը պայքարն է, պայքարի ոգին: Իրավունքի գիտակցության ոգին է, որ պետք չէ մեռնի հայ ժողովուրդին մեջ: Թուրքը ուզեց անգլուխ ձգել մեզ, բայց Հայը անգլուխ չի մնար: Այսօր նոր սերունդ մը կը հասնի` իր անցյալի պատմության գիտակցությամբ. այն դատերը կը մեռնին, որոնք պաշտպան չունին:

1929թ.
Комментариев нет:
Отправить комментарий