«Միրհավ» գրական խմբակի հարցազրույցը Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի հետ
-Պարոն Սարգսյան, հաճելի է Բակունցի
տուն-թանգարանը տեսնել բարեկարգ, նորոգ ու ներկայանալի վիճակում: Ի՞նչ աշխատանքներ
են տարվել, ու՞մ կողմից և ի՞նչ արդյունքներ ունեք:
Երեք տարի, համարյա անընդմեջ, տուն-թանգարանում վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ են ընթացել: Վերջակետ դրվել է այս տարվա գարնանը՝ նոր ցուցադրության բացմամբ: Շենքը հիմնանորոգվել է, փոխվել է տանիքը, ամրացվել են կցակառույցի պատերը, անց է կացվել ջեռուցման, հակահրդեհային և արագ արձագանքման, լուսավորության համակարգեր: Այգու թերի բազալտե սահմանապատը ամբողջացվել է ու բազիքապատվել-ցանկապատվել: Փողոցի կողմից նույնպես թանգարանը բարեկարգվել է՝ առվի եզրաքարեր, ծաղկանոց ու մայթի ասֆալտապատում:
Այս ամենը հնարավոր է դարձել ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ Սոցներդրումների հիմնադրամի, Պոլսահայերի միության, մարզպետարանի և, հատկապես, ՀՀԿ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ, Սյունյաց նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի ջանքներով: Այժմ տուն-թանգարանը, իմ կարծիքով, ներկայանալի է անգամ ամենաքմահաճ ու բարձրաճաշակ այցելուի համար:
-Թանգարանում դեռ կա՞ն հրատապ լուծում պահանջող խնդիրներ, խոսեք առաջիկա ծրագրերի մասին:

Այժմ մեզ համար օրախնդիր է գրասենյակային կոշտ և փափուկ գույքի, միջոցառումների համար անհրաժեշտ էլեկտրասարքավորումների ձեռքբերումը: Ի դեպ, վերջերս Բակունցի թոռնուհին՝ Իրինա Բակունցը, թանգարանին համակարգիչ է նվիրել, որի կարիքը մենք ունեինք:
-Որքանո՞վ է հետաքրքիր Բակունցի տունը
հասարակության համար: Այցելուների պակաս կա՞: Ի՞նչ աշխատանք է տարվում ձգողական
դաշտի ստեղծման համար:
Բակունցը հայ գրական աշխարհում ուրույն դեմք է: Նրա ստեղծագործութունները համազգային անանց արժեքներ են: Խորին ակնածանքով է այստեղ ոտք դնում յուրաքանչյուր ոք: Թեև Բակունցի որոշ ստեղծագործություններ թարգմանված են տարբեր լեզուներով, բայց, հիմնականում, օտար ընթերցողի համար նա քիչ հայտնի է: Արտասահմանցի զբոսաշրջիկներին հիմնականում գրավում է կոլորիտը, շենքի էքստերիերն ու ինտերիերը, գրողի ապրած գրապատմական ժամանակաշրջանը: Տարածաշրջանում նոր տուրիստական երթուղիների գործարկումը, ցավոք, նվազեցրել է այցելուների հոսքը թանգարան: Այդ բանում համոզվել ենք հատկապես անբարենպաստ ու անձրևոտ օրերին: Այդ ժամանակ նկատելի աշխուժություն է լինում: Մշակութային օջախն ավելի գրավիչ դարձնելու համար փորձում ենք բակն ու այգին գեղատեսիլ, ակնահաճո տեսքի բերել: Խնամում ենք միրհավներ և ջրլող թռչուններ: Կառուցել ենք տաղավար:

-Ի՞նչ ավանդույթներ է ձևավորել թանգարանը
տարիների հոլովույթում, ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվում այստեղ, և որքանո՞վ է
կառույցը լծորդված քաղաքի գրական-մշակութային կյանքի կազմակերպման գործին:
Ավանդաբար ամեն տարի նշում ենք գրողի ծննդյան օրը և եղերական վախճանի տարելիցը: <<Բակունցյան օրեր>> գորիսյան ամենամյա տոնին անհամբերությամբ են սպասում ոչ միայն սյունեցիները: Այդ օրը հյուրերի և այցելուների պակաս չենք ունենում: Վերջին տարիներին սկսել է ձևավորվել ու կայանալ թանգարանների միջազգային օրվա առթիվ <<Թանգարանային գիշեր>> տոն-միջոցառումը: Մայիսի 17-ին բավականին հաջող կերպով նշեցինք հոբելյանական 10-րդ միջոցառումը՝ <<Թանգարանները միավորում են մեզ>> խորագրով: <<Միրհավ>> գրական խմբակի հետ թանգարանում հաճախ ենք կազմակերպում մշակութային տարաբնույթ միջոցառումներ:
-Այս տարի լրանում է Բակունցի ծննդյան
115-ամյակը: Ինչպե՞ս է թանգարանը պատրաստվում տոնել մեծ գրողի հոբելյանը:
Նախապատրաստվում ենք հավուր պատշաճի դիմավորել ու նշել Բակունցի հոբելյանը: Կազմել ենք միջոցառումների ծրագիր: Կունենաք հյուրեր մայրաքաղաքից, Արցախից և այլ մարզերից: Արդեն թոռնուհիներն հայտնել են ներկա լինելու մասին:

-Պարոն Սարգսյան, Դուք, փաստորեն, ամենայն
նվիրվածությամբ պահպանում եք մշակութային մի օջախ, որ ամբողջովին ներծծված է
Բակունցի շնչով, հայացքով, էներգետիկայով… Հետաքրքիր է՝ ի՞նչ նշանակություն, ի՞նչ
խորհուրդ ունի Ձեզ համար Բակունցի տուն- թանգարանի տնօրեն լինելը:
Անկեղծ ասած, թեև թանգարանի տնօրենի պաշտոնը փոքր պաշտոն է, բայց այս դեպքում՝ պատվաբեր ու չափազանց պատասխանատու: Ամեն անգամ, երբ առավոտյան բացում եմ դարպասի դուռը ու ոչ միայն դռան ցածր լինելու պատճառով խոնարհաբար ներս մտնում, թվում է, թե մի սևեռուն հայացք ակնդետ ինձ է նայում: Այդ հայացք-կենսադաշտը պարզապես ստիպում է ձգտել կատարելության:
ԶՐՈՒՑԵՑ ԱՐՈՒՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
Комментариев нет:
Отправить комментарий