25.04.2014

ԱՅՍՕՐ ԳՈՒՍԱՆ ԱՇՈՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Ասում ենª մշակույթը ստեղծվում է, երբ ժողովրդի ոգին §ամուսնանում է¦ տվյալ երկրիհողի հետ: Հիրավի, արարչագործ է Սյունյաց ոգին: Գուսան Աշոտի երևույթը ևս այդ իրողության փայլուն վկայությունն է: Նրա արվեստը ստեղծվել, դարբնվել է ըստ Սյունյաց հողի անարատ ոգուԱյստեղ է Գուսան Աշոտի մեծությունը, նրա արվեստի բանալին
Աշոտի անունը սիրելի ու թանկ է ոչ միայն իր ծննդավայրումª հնամենի Գորիսում: Նրա ստեղծագործությունը հայ գուսանական արվեստի բարձրագույն թռիչքն է: Գուսանը որպես երևույթ մեր ազգային մշակույթի, բնաշխարհիկ ոգու ամենաբնորոշ ու հնչեղ դրսևորումներից էՆա ստեղծեց  իր խորապես անկրկնելի երգաշխարհըª կենսական ճշմարտության հավերժախոս խորհրդով, այն էª կյանքի մասին երգել կյանքի՛ ձայնով: Ժողովրդական երգը նա ընդունել է ամբողջ էությամբ, կարծես միացել, խառնվել է հետը: Գուսանը կարողացել է հողի ոգին գիտակցել և աննման, սրտաբուխ իր երգի միջոցով այդ գիտակցությունը բարձրացնել համաշխարհային արժեքների մակարդակի:
Գուսանի ամեն մի տողի մեջ բնաշխարհի մարդն էª զերծ ազգային հատկանիշները քայքայող օտար տարրերից: Նրա երգերը հայրենի հողից դուրս ուրիշ իրականություն ու հավիտենականություն չունեն: Դրանք հայրենի հողի պես կենարար են և հնչելու են ժողովրդի սրտի բաբախի հետ, ժողովրդին ոգի ու շունչ են տալու, մարդու մարդկայնացման ուղիներ են մատնանշելուՍյունեցին ի բնե երգ ունի իր հոգումդա Գուսանի երգն է, եթե անգամ չի գիտակցում: Այն ամենուր է, գալիս է ամեն տեղիցª երկնքից, Սյունյաց սարերից, ծառ ու ծաղկից, քայլող-անցնողների սրտերից, օդի սրսփանքիցՍյունյաց հողը օծված-ոսկեջրված է Գուսան Աշոտի երգով, որ հորդորում է. 
Մեր ծորը ղունըղատոն օջախ ա,
Այ հըրեվան, այ խալխ,
Տուս չտառնաք էս ծորան,
    Մեր ծորերն ա մեր բախտը
Գուսանական արվեստի մեջ ոչ ոք այնպես նրբորեն, արվեստի, զգացմունքի ու ապրումի  այնպիսի ներդաշնակությամբ չարտահայտեց բնության ու սիրո երգը, այնպես չզգաց կյանքի նախաստեղծ-ներթաքույց գեղեցկությունները, ինչպես Գուսան Աշոտը: Նրա երգերում տրոփում է քնքուշ ու զգայուն մի սիրտ: Կենսընկալումները վերին աստիճանի անխառն են, անաղարտ, ցոլուն: Բնապատկերային տողերը ծաղկահոտ են, բնությունն ընկալվում-իմաստավորվում է իբրև անխաբ հավերժություն, որ գեղազարդվում է սիրեցյալ նազելու գոյության հրապույրով, սպասումով ու կարոտով… 
                                                 Դե արի, շորորա, տաղ ասեմ, սիրելիս,
                                                 Օջախս տխուր է առանց քեզ, նազելիս
Այսօր էլ ամենատարբեր բեմերից հնչում և հնչելու են Գուսան Աշոտի երգերը, խնջույքի և ուրախության սեղաններ են զարդարելու, սրտեր ու հոգիներ են հուզավառելու… 
Շնորհավո՛ր ծնունդդ, Գուսան....

Թ.ՄԱՐՈՒԹՅԱՆ






Комментариев нет:

Отправить комментарий