26.09.2020

ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ/ Կոմիտասեան Հայութիւն

Ո՞վ է Կոմիտաս…
Վարդապե՞տ, երգահա՞ն, խմբավա՞ր, երգահաւա՞ք, տեսաբա՞ն, բանասէ՞ր, հանճա՞ր, նահատա՞կ… 
Այդ բոլորը միաժամանակ,բայց անոնցմէ անդին ու անոնցմէ վեր բան մը, որուն մէջ է միայն իր մեծութիւնը եւ որով միայն առանձինն նո՛յնքան եւ աւելի արժէք ու անմահութիւն պիտի ըլլար անիկա: 
Ի՞նչ է այդ «բան մը»ն, ԲԱՆը (լոկոս), որ Կոմիտասի հիմնական մեծութիւնն է ու յաւերժութիւնը: 
Կոմիտասը կարելի է ապացուցանել չեղածներով, քան թէ եղածով ու եղածներով: 
Կոմիտասը հայ երաժշտութեան(երգին) եւ հայ երաժշտութեան միջոցաւ հայ ժողովուրդին տուած է այն չեղածը, որ պակասն է մեր գրականութեան, այն չեղածը, որ պակասներն են մեր նկարչութեան եւ միւս արուեստներուն, այն չեղածը, որ պակասն է մանաւանդ հայեցի մեր ներկայ բաղադրութեան ու գիտակցութեան: 
ԱՌԱՆՑ ԿՈՄԻՏԱՍԻ՝ մեր երաժշտութիւնը նման պիտի ըլլար մեր գրականութեան, մեր արուեստներուն եւ մեր հայեցիութեան ներկայ տեսակարար կշիռներուն: 
Ուրիշ կերպ ըսելով՝ մեր ներկայ գրականութեանց, մեր ներկայ արուեստներուն եւ մեր հաեցի գիտակցութեան մէջ կը պակսի Կոմիտասեան արարքը, միւռոնը: Անոնք՝ գրականութիւն, արուեստներ, հայեցիութիւն, դժբախտաբար չունեցան իրենց Կոմիտասները: 
Կոմիտասը միայն երգ չէ, միայն հայ երգի արարիչ ու ձեւաւորիչ չէ, այլ մեր ԻՆՔՆՈՒԹԻՒՆՆ է: 
Կոմիտասը մեր ինքնութեան դրոշմն է, էոյթն է, թթխմորն է, որով կը կերապարանաւորուի եւ կ’իմաստաւորուի հայ ժողովուրդի ամբողջականութեան նկարագիրը: 
Կոմիատասը Կոմիտասէն տարբեր բան է: 
Կոմիտասով, կոմիտասեա՛ն ինքնութեամբ շնչաւորուեացաւ ու բազմապատկուեցաւ մեր երգը. Կոմիտասեան ինքնութեամբ միայն պիտի շնչաւորուին ու բազմապատկուին նաեւ մեր գրականութիւնը, մեր արուեստները եւ ի՛նքը մեր ժողովուրդը: 
Ինչպես կոմիտասեան երգը զոտորոշիչ, ինքնադրոշմ ու յաւերժական է, կոմիտասեան հայեցիութեամբ միայն Հայութիւնը կրնայ անցնիլ Քսաներորդ դարու Կարմիր ծովէն, որուն ալիքները կը սպառնան կուլ տալ բոլոր փոքր ազգերը – բոլո՜ր «փոքր ածու»ները – մերինին պէս… 
Կոմիտաս Մովսէսի գաւազանն է Կարմիր ու Սեւ ծովերը ճեղքելու: 
Կոմիտաս միայն երգ չէ, որ «քէլէ՜ր, ցոլէ՜ր»… 
Կոմիտաս պատգամ է ԿՈՄԻՏԱՍԵԱՆ ՀԱՅՈՒԹԻՒՆ ԸԼԼԱԼՈՒ, կոմիտասեան զտումով, կոմիտասեան ինքնութեամբ: 
Ս.Ս.



Աղբյուրը՝ «Սփիւռք», 1969թ., թիվ 43-45:Բացառիկ թիւ՝ նվիրված Կոմիտասի 100-ամեակին: 

1 комментарий:

  1. Մի՛ նստեք ու մի՛ դիտեք, թե ինչպես է ձեր հարաբերությունները կամ ամուսնությունը դանդաղորեն փլուզվում, ինչպես ես։ Իմ վեց տարվա հարաբերություններն ավարտվեցին, և իմ ընկերը արգելափակեց ինձ բոլոր սոցիալական ցանցերում։ Ես սրտով կոտրված էի և անվերջ լաց էի լինում, բայց խորքում գիտեի, որ լացը ոչինչ չի շտկի։
    Նրա հանդեպ ունեցած սիրո պատճառով ես անընդհատ փնտրում էի լուծում՝ ինչ-որ բան, որը կարող էր նրան վերադարձնել։ Խնդրում եմ, մի՛ դատեք ինձ։ Ամեն ոք, ով իսկապես սիրահարված է եղել և սիրված է եղել դրա դիմաց, կհասկանա, թե ինչպես եմ ես զգում։
    Ինտերնետում որոնելիս ես հանդիպեցի բազմաթիվ մեկնաբանությունների այն մասին, թե ինչպես է բժիշկ Դոնը օգնել մարդկանց վերականգնել իրենց հարաբերություններն ու ամուսնությունները։ Ոմանք նույնիսկ պնդում էին, որ նա օգնել է բուժել քաղցկեղը, ՄԻԱՎ-ը, հերպեսը և այլն։ Հուսահատությունից դրդված՝ ես որոշեցի կապվել նրա հետ և բացատրել այն ամենը, ինչի միջով անցնում էի։
    Ինձ լսելուց հետո նա ասաց, որ իմ ընկերոջը մոտ մի աղջիկ կախարդել էր նրան։
    Անկեղծ ասած, ես նկատել էի նրա գրասենյակից մի աղջկա, որը հաճախ էր այցելում իմ ընկերոջը, բայց այդ ժամանակ ես դրա մասին շատ չէի մտածում։ Բժիշկ Դոնը վստահեցրեց ինձ, որ իմ զուգընկերը կվերադառնա 48 ժամվա ընթացքում։ Ես չէի հավատում նրան. դա չափազանց լավ էր հնչում, որ իրական լիներ։
    Բայց իմ զարմանքին, 48 ժամվա ընթացքում սկսեցի հաղորդագրություններ ստանալ անծանոթ համարից։ Դա իմ ընկերն էր։ Նա մի քանի հաղորդագրություն ուղարկեց՝ ներողություն խնդրելով և ներողություն խնդրելով։ Ի վերջո, ես նրան հետ ընդունեցի, հատկապես այն բանից հետո, երբ նա անկեղծ ջանքեր գործադրեց ամեն ինչ շտկելու համար։
    Ամիսներ անց մենք ամուսնացանք, և այսօր մենք ունենք գեղեցիկ երեխա։ Ես շնորհակալ եմ բժիշկ Դոնին, թե ինչպես ամեն ինչ ստացվեց։ Իմ ընտանիքը և ես երջանիկ ենք և խաղաղության մեջ։
    Եթե դուք դժվար ժամանակներ եք ապրում ձեր հարաբերություններում՝ ամուսնություն, անպտղություն, հիվանդություն, անհաջողություն, մի կորցրեք հույսը։ Կապվեք բժիշկ Դոնի հետ, ամեն ինչ անպայման կփոխվի, երբ դուք ամենաքիչն եք սպասում դրան։

    Նրա WhatsApp-ը՝ +2349046229159

    Էլ. փոստ՝ dawnacuna314@gmail.com

    ОтветитьУдалить