Գրքի տոնին նվիրված էսսեների մրցույթի մասնակից, ԳՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի
Յուրաքանչյուր ընթերցասեր իր ձեռքի տակ ունենում է այնպիսի մի աշխատություն, որում ներկայացված
փիլիսոփայությունը հարազատ է իրեն ու իր մտածողությանը … Իմ սեղանի գիրքն է Ստեֆան Ցվայգի «Մարդկության աստեղային ժամերը»:
Սա այն եզակի ստեղծագործություններից է, որ դժվարանում եմ դասել գրական որևէ ժանրի շրջանակներում: Այն հաճելի
է և´ պատմական, և´ արկածային գրականության
սիրահարներին, որովհետև ավելին է, քան մարդկության
աստեղային ժամերի ծաղկաքաղ:
Գիրքը, որ ներառում է մի շարք պատմություններ, ներկայացնում է տարբեր ժամանակաշրջաններում ձևավորված գերխնդիրներ և մեծագույն հարգանքի արժանի մարդկային կամքի գերլարում: Այն վառ օրինակներով ապացուցում է, որ անիրագործելի խնդիրներ չեն լինում: Հեղինակը ենթագիտակցությունից գիտակցություն է բերում այն գաղափարը, որ համառության ու նվիրվածության շնորհիվ կարելի է հասնել անիրագործելի թվացող նպատակների:
Գիրքը, որ ներառում է մի շարք պատմություններ, ներկայացնում է տարբեր ժամանակաշրջաններում ձևավորված գերխնդիրներ և մեծագույն հարգանքի արժանի մարդկային կամքի գերլարում: Այն վառ օրինակներով ապացուցում է, որ անիրագործելի խնդիրներ չեն լինում: Հեղինակը ենթագիտակցությունից գիտակցություն է բերում այն գաղափարը, որ համառության ու նվիրվածության շնորհիվ կարելի է հասնել անիրագործելի թվացող նպատակների:
Ցվայգը մեծ ազդեցություն
ունեցավ իմ աշխարհայացքի ձևավորման վրա: Զարմանք է պատճառում, թե որքան հմտորեն
է հեղինակը կարողացել մեկ աշխատությամբ ներկայացել և´ գիտական մակարդակով գրված պատմություն, որ անշուշտ
կհետաքրքրեր պատմաբաններին, և´ բանաստեղծներին հատուկ հուզականությամբ գրել սիրո մասին: Համոզված եմ, որ այս գիրքը երբեք չի կորցնի իր հուզական ներգործությունը: <<Մարիենբալդյան Էլեգիայում>> ճակատագրի
հեգնանքը Ցվայգի հերոսին աստվածային զգացմունք
է տալիս զառամյալ տարիքում. գերմանացի մեծ բանաստեղծ Գյոթեն իր կյանքի յոթանասունչորսերորդ
տարում սիրահարվում է 19 ամյա Ուլիկային…
Հեղինակը <<Մարդկության աստեղային ժամերը>> սկսում է 1453թ. սուլթան Մահմուդի կողմից Կոստանդնուպոլսի գրավման պատկերով: Սա քրիստոնեական աշխարհի անմիաբանության
և սուլթան Մահմուդի վճռականության ու համառության արդյունքն էր: Այնուամենայնիվ, պատմությունը
կարող էր այլ ընթացք ստանալ, եթե չլիներ պատահականությունը, կամ գուցե ավելի ճիշտ է
ասել՝ անփութությունը, պատահական բաց թողնված պարիսպներից մեկի դուռը, որ Կերկապորտ
էր կոչվում: Մեկ վրիպում և մեկ ժամում կործանվում է աշխարհակալ Բյուզանդիայի խորհրդանիշ
հանդիսացող Բյուզանդիոն քաղաքը, և Ցվայգը ավարտում է պատումը՝ գրելով. <<Անդարձ
կորսված րոպեն ափսոսանքով ետ չես դարձնի, և հազարամյակն անզոր է ետ բերելու մի ժամում
կորցրածը>>: Որքան խորհրդավոր են հնչում այս տողերը… Գուցե անկախ Կերկապորտի բաց
կամ փակ լինելուց, Մահմուդը գրավեր Կոստանդնուպոլիսը, սակայն հրաշալի ներկայացված այս
պատումը մտորելու հիմք է տալիս այն մասին, որ երբեմն մենք բավարար ուշադրություն չենք
դարձնում մանրուքներին, որոնք կարող են ճակատագրական լինել: Ինձ խորապես հուզեց
նաև <<Էլդորադոյի հայտնագործումը>>:
Այս պատումը նկարագրում է աշխարհում նախադեպը
չունեցող մի դատավարություն. արկածախնդիր Յոհան Ավգուստը իր գրպանում ունի դատարանի
վճիռ, համաձայն որի՝ ինքը` Յոհան Ավգուստ Զուտերը, հանդիսանում է այն տարածքների սեփականատերը,
որտեղ տեղակայված է ողջ Կալիֆոռնիա նահանգը: Սակայն ճակատագիրը Զուտերի հետ տրագիկական
մի խաղ է խաղում. կատաղած ամբոխը հրաժարվում է հանձնել իր ունեցածը իրական տիրոջը, և
արդյունքում Զուտերը կորցնում է իր երեք տղաներին, իսկ ինքը մահանում է կոնգրեսի դռան
առջև՝ որպես մի մուրացիկ՝ գրպանում, սակայն, ունենալով փաստաթուղթ, որ հաստատում է
իր իրավունքը մարդկության պատմության մեջ եղած ամենամեծ կարողության նկատմամբ: Այս
պատմությունը նման է տրագիկոմիկական ներկայացման՝ գրված այնպիսի գունեղ երանգներով,
որ մինչև հոգու խորքը հուզում է ընթերցողին: Գրքում տեղ գտած թեմաների բազմազանությունը,
Ցվայգի անզուգական նկարագրումները թույլ են տալիս անվերջ խոսել այս գրքի մասին, սակայն,
որպես վերջաբան, կուզեի նշել. <<Մարդկության
աստեղային ժամերը>> ընտրել եմ որպես իմ սեղանի գիրք, քանի որ համոզված
եմ՝ այն կարող է հարազատ թվալ ու հուզել յուրաքանչյուր տարիքում, և օրինակ ծառայել կյանքի
բոլոր պարագաներում:
Комментариев нет:
Отправить комментарий