Մահից մեկ տարի անց լույս է տեսել Քաջիկ Դորունցի(Միքայելյան) բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն` «Վերադարձի վայելք» խորագրով: Գրքի խմբագիր Խաչատուր Հայրապետյանը ջանք չի խնայել երախտաշատ իր գործը լավագույն կերպով իրագործելու համար: Բանաստեղծ Դորունցը ընթերցողի առաջ բացվում է լեզվի, ոճի ու ճաշակի շքեղությամբ, կյանքի ըմբռնումի ու մտածումի խորությամբ, այնպիսին, ինչպիսին իրական կյանքում էր` խոսքի ու գործի, մարդկային ու գրական կապերի մեջ: Հոգևոր անկեղծ հաղորդկացման մղող գիրք է սա, որ բանաստեղծի ստեղծագործական կենսադարձն է խորհրդանշում, ինչպես ինքն էր կանխազգացել՝ «Եղել եմ և դեռ կամ ու կգամ/Երկնաշող իմ աստղը վկա»...
Հայրենի եզերքի գրական ընտանիքում Քաջիկ Դորունցը պիտի գրավի այն տեղը, որ իրեն է վերապահված: Այս իմաստով նրա ստեղծագործության վերագնահատումն անխուսափելի է ու հրատապ:
Հայրենի եզերքի գրական ընտանիքում Քաջիկ Դորունցը պիտի գրավի այն տեղը, որ իրեն է վերապահված: Այս իմաստով նրա ստեղծագործության վերագնահատումն անխուսափելի է ու հրատապ:
Դորունցի բանաստեղծական ժառանգությունը մի ինքնօրինակ հիշատակարան է, որ հնարավորություն է տալիս ըմբռնելու ու զգալու նրա հոգին` խորունկ մտասուզումների ու նրբահյուս բառապատկերների հանդիսարանը: Ամեն տողի տակ բացվող հիշատակ կա, քնած կարոտ. դժվար չէ հիշողությունների թնջուկից վերակազմել Քաջիկի կենդանի ու մարդկային կերպարը, շարունակել հանկարծակի ընդհատված տաք ու սրտագրավ զրույցը գրականության մասին, ստեղծագործական ծրագրերի ու իղձերի մասին և, վերջապես, իր կյանքի գերագույն արժեքի, իր «արթմնի երազի»՝ Ակսել Բակունցի մասին...
Հիացք ու խանդավառություն, հիասթափություն ու հուսահատություն, կյանք ու մահ, իրականություն ու ժամանակ, սեր ու կորուստ, վերհուշ ու կարոտ, գավառական միջավայր ու հանճարեղ անհատ, ինքնաորոնման ընթացք ու ինքնաճանաչման վայելք. այս հանգույցների շուրջ են հյուսվում Քաջիկ Դորունցի բանաստեղծական խոհերը...
Կհարատևեն, անշուշտ, իր ստեղծած գրական արժեքները, իսկ մեզ` ժամանակակիցներիս համար` իր ինքնատիպ նկարագրի հիշողությունը...

Թ.Մարության
/Շարունակելի/
ՎԱՅԵԼՔ
Մեղրաշուրթ արև է, ամառ՝
Չկան էլ չկա ինձ համար,
Ամբողջ են, իմն են լիուլի
Եվ անցյալ, և ներկա, և գալիք…
Եղել եմ և դեռ կամ ու կգամ՝
Անգամ, երբ ձեզ հետ չեմ լինի՝
Երկնաշող իմ աստղը վկա՝
Չլինելս չի լինի, կգամ,
Մեղրաշուրթ արև է, ամառ՝
Բարությունս ինքնակա ու համառ:
Մեղրաշուրթ արև է, ամառ՝
Չկան էլ չկա ինձ համար,
Ամբողջ են, իմն են լիուլի
Եվ անցյալ, և ներկա, և գալիք…
Եղել եմ և դեռ կամ ու կգամ՝
Անգամ, երբ ձեզ հետ չեմ լինի՝
Երկնաշող իմ աստղը վկա՝
Չլինելս չի լինի, կգամ,
Մեղրաշուրթ արև է, ամառ՝
Բարությունս ինքնակա ու համառ: