ԲԱԺԻՆՆԵՐ

26.01.2014

ՄԵԾԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ/Սուրեն Այվազյան


§Ուր էլ լինեի, ուր էլ գնայի, գյուղը միշտ մտքիս մեջ էր: Անտեսանելի, անշոշափելի մի զգացում ինձ ստիպում էր, որ ես լինեի իմ մանկության եզերքներում: Աշխարհում բոլոր երկինքները երկինքներ էին, բայց մեր երկինքն ուրիշ էր: Եվ գույնն էր ուրիշ, և տեսքը: Ուրիշ երկինքները կիլոմետրերով հեռու էին ինձնից, իսկ իմ ծննդավայրի երկինքը ոնց որ գլխարկ լիներ գլխիս դրված: Մեր լեռներն ու սարերը ոնց որ ընկերներս լինեինª թիկունքիս կանգնած, ժպիտը դեմքներին, ինձ իրենց գիրկը հրավիրելիս: Մեր բոլոր աղբյուրներն ու առվակները
կարկաչյունով գալիս խառնվում էին հոգուս երգի հետ, սրտիս հով ու զով էին բերում, ներսս ողողում երանավետ խնդության ցոլքերով: Իմ ծննդավայր գյուղում աշխարհի բոլոր հոգսերը մոռանում էի, դառնում ողջ երկրագնդի տերն ու տիրակալը: Ես դրախտի գոյությանը հավատում էի իմ ծննդավայրում: Աշխարհի բոլոր տեսարժան վայրերը տանող ուղիները սկսվում էին իմ հարազատ գյուղի նեղ արահետներից¦… 
§Իմ գյուղը էս էª հինն  ու անցածը: 
Իմ գյուղը ես եմ ու իմ ընկերները: 

Իմ գյուղը իմ ավագ եղբայր Սերգոն է, միշտ կյանքից ու ինձնից դժգոհ այն մարդը, որ կյանքի չափ սիրում էր ինձ, բայց ցույց չէր տալիս: 

Իմ գյուղը իմ գրքերի մեջ ամփոփված հասարակ մարդկանց այն կերպարներն են, առանց որոնց թերի կլիներ այս աշխարհը: 

Իմ գյուղն այն սիրելի հողն ու հողակտորն է, առանց որի անիմաստ կլիներ իմ և իմ ստեղծագործությունների գոյությունը¦: 



§Ես որդու սիրով եմ սիրել այդ հողը և դրա հմայքով եմ ճանաչել հմայքը հողի և մարդու: Ես ծնվել եմ այդ հողից և դառնալով մի բուռ հող, կուզեմ խառնվել այդ հողին, որ չպակասի նրանից մի բուռն աշխարհում: Դրա համար եմ կտակում, ուր էլ մեռնեմ աշխարհում, ինձ կթաղեք Զանգեզուրում¦:



Комментариев нет:

Отправить комментарий